Կար ժամանակ, երբ նրան բոլորս ճանաչում էինք, որպես փոքրիկ Նադյուլ, որն իր վոկալային տվյալներով փայլում էր «ԴոՌեՄի» խմբի կազմում: Այսօր Նադյան արդեն 18 տարեկան է: Նրա կյանքում եւ կերպարում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնց մասին էլ երգչուհին կիսվեց NEWS.am STYLE-ի հետ:
-Նադյա, ի՞նչ տվեց քեզ «ԴոՌեՄի»-ի կազմում երգելը:
-«ԴոՌեՄԻ»-ում երգում եմ դեռ 3 տարեկանից։ Ամբողջ կյանքիս ընթացքում եղել եմ բեմում, օրս սկսվել է վոկալի դասից, հետո շտապել եմ պարի փորձի, հետո նկարահանման եւ այդպես շարունակ։ «ԴոՌեՄԻ»-ում ինձ միայն երգել չեն սովորեցրել, այլ ամեն ինչ։ Դա մի կյանքի դպրոց է, որը յուրաքանչյուր բեմի մարդ պետք է անցնի։ Ես կրկնակի եմ անցել այդ դպրոցը, քանի որ երբ ավարտվում էին պարապմունքները, դրանք իմ դեպքում շարունակվում էին տանը` մորաքրոջս կամ քույրիկիս հետ։
-Իսկ հնարավո՞ր է, որ խումբը մի օր վերականգնվի:
-Թե՛ ես, թե՛ խմբի մյուս աղջիկները ընտրել ենք տարբեր մասնագիտական ուղիներ եւ վստահ չեմ, որ մի օր կրկին կներկայանանք որպես խումբ։
-Այժմ ինչո՞վ ես, հիմնականում, զբաղվում:
-Հիմա սովորում եմ Երեւանի մշակույթի պետական քոլեջի ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսում, ամբողջ ժամանակս տրամադրում եմ ուսմանս։ Ապրում եմ ակտիվ ուսանողական կյանքով:
-Վերջերս դարձար վառ շիկահեր:) Ինչո՞վ է պայմանավորված կերպարային փոփոխությունդ:
-Բոլոր աղջիկներն էլ իրենց ուսանողական տարիներին իրենց վարսերը ենթարկում տարբեր համարձակ փորձարկումների։ Ես բացառություն չեղա։ Դա իմ բնական մազերի գույնն է, ուղղակի ավելի բաց երանգ եմ ընտրել։ Հիմա տանը բոլորս ունենք մազերի նույն գույնը։
-Նադյա, իսկ առաջիկայում երաժշտական նորություններով պատրաստվո՞ւմ ես ներկայանալ:
-Այս 3 տարիների ընթացքում, ինչ մի փոքր պասիվություն եմ ցուցաբերում, երգարվեստում շատ երգեր եմ նվեր ստացել տարբեր երգահաններից, ունեցել եմ բազում գործնական առաջարկներ։ Երբեմն ազատ ժամանակս որոշում եմ անցկացնել ստուդիայում, ունեմ մի քանի հայտնի հիթերի իմ cover տարբերակները, իսկ նվեր երգերս գործիքավորման փուլում են։ Ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը, երբ գա այդ ճիշտ պահը, կներկայացնեմ հանրության դատին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են