Երախտագիտության օրը՝ նոյեմբերի 26-ին, դերասանուհի Լինդսի Լոհանն իր անձնական էջում տեղադրել էր փայտե ձիու վրա գցված Hermès ծածկոցի լուսանկար՝ կոչ անելով նման ծածկոցներ նվիրաբերել անօթեւաններին:
«@hermes #blankets4peace
Եկեք ուղարկենք կարիքավորներին: Կարեւոր չէ, դա Hermés է թե ոչ, տվեք այն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ձեր բարի արարքը կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը»:
29-ամյա Լոհանի գրածը միանգամից առաջացրել է իր էջում բաժանորդագրված օգտատերերի վրդովմունքը. չէ՞ որ Լինդսիի լուսանկարում բրդից ու քաշմիրից պատրաստված այդ ծածկոցը հազար հինգ հարյուր դոլար արժե, ինչի կապակցությամբ էլ հենց սոցցանցերի օգտատերերը շտապել են իրենց վրդովմունքն արտահայտել:
@jennym3503:
«Իսկ ինչո՞ւ չգնենք 1000 տաք ծածկոց, բայց ողջամիտ գնով: Իմ կարծիքով դա ավելի նպատակահարմար կլինի»
@likerebswin:
Ես կարծում եմ, որ ավելի լավ է հինգ ծածկոց գնել՝200 ական դոլարով, քան թե մեկը:
@mscind1983:
Բարի ցանկությունները մեզ համար խորթ չեն, @lindsaylohan, դրա համար էլ մենք գիտենք, որ եթե բարեգործություն ես ուզում անել, պետք է որոշ ժամանակ շեղվես սեփական անձից ու մտածես այն մասին, թե ինչ օգնություն է իրականում պետք ու օգտակար կարիքավորներին, եթե դուք այդքան ձգտում եք օգնել նրանց:
@allyallyally2000:
Անօթեւաններին դժվար թե պետք գան ծածկոցներ, @lindsaylohan:
Դու այնքան շատ թանկարժեք իրեր ունես, ապրում ես հինգ աստղանի հյուրանոցներում ու հանգստանում առագաստանավերում, եւ անօթեւաններին միայն ծածկո՞ց կարող ես ուղարկել։
@insta_jasmine –ը կատակում է
Դու իրավացի ես, նրանց ում բախտն այս կյանքում այնքան էլ չի բերել, Hermès ծածկոցը կմխիթարի։
Նշենք, որ Լինդսիին բարի խոսքեր գրողներ էլ են եղել.
@hwship:
Դուք բարի սիրտ ու մաքուր հոգի ունեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել