Բալետի հանրահայտ պարուհի Անաստասիա Վոլոչկովան վստահ է, որ իրեն ցանկանում են առեւանգել: Պարուհին պարբերաբար «sms» հաղորդագրություններով սպառնալիքներ է ստանում: Վոլոչկովան չի բացառում, որ իրեն մտադիր են առեւանգել:
«Ես ձգտում եմ ուշադրություն չդարձնել սադրանքներին: Բայց դրանք չեն դադարում: Ես շատ եմ վախենում: Ըստ երեւույթին, ես պետք է նորից դիմեմ իրավապահ մարմինների օգնությանը: Վերջերս իմ փիառ տնօրենին սկսել են զանգել ու առաջարկել, որ ես ինչ-որ խաղ խաղամ: Խնդրել էին, որ ես գամ «Ա» կետ, որտեղից ինձ կտանեն «Բ» կետ: Ընդ որում, չեն ասում, թե որտեղ է գտնվում այդ «Բ» կետը: Բնականաբար, մենք այդ առաջարկից հրաժարվել էինք: Կասկածելի խաղերի մասնակցելու մտադրություն չունեմ: Բայց նրանք չեն հանդարտվում՝ շարունակում են զանգել: Ինձ ուզում են նման յուրօրինակ ձեւով առեւանգել: Ասացին, որ դա կազմակերպել են այն նույն մարդիկ, որոնք հաղորդագրություններ էին տարածել այն մասին, իբրեւ ես ինտիմ ծառայություններ եմ մատուցում: Որքան եմ հոգնել սրիկաներից»- Անաստասիա Վոլոչկովայի խոսքերը մեջբերում է ProZvezd-ը:
Պարուհին համարում է, որ իր շուրջ իսկական հետապնդում է սկսվել: Նա ենթադրում է, որ դրա պատճառը այն բարեգործական համերգներն են, որոնք ինքը կազմակերպել է երկրում: «Շատերին դուր չի գալիս, որ ես երեխաների համար ելույթներ եմ կազմակերպում: Նրանք ոչինչ չեն անում, իսկ Վոլոչկովան պարում է: Ես պահանջված եմ: Իսկ չարակամները չեն կարողանում հանդուրժել դա»,-հայտարարել է սկանդալային հռչակ ունեցող պարուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը