Հայտնի երգչուհի Շինեյդ Օ’ Քոնորը սոցցանցերում հրապարակած իր նամակում տեղեկացրել է ինքնասպան լինելու մտադրության մասին:
Ինչպես տեղեկացնում է TMZ-ը, ոստիկանությունը Դուբլինում այցելել է երգչուհուն: Այս պահին նա իրեն լավ է զգում, նրան բուժօգնություն է ցուցաբերվում:
Իռլանդացի երգչուհու շուրջ աղմուկը սկսվել է երեկ, երբ նա Facebook-ի իր էջում գրել է, որ դեղի մահացու չափաբաժին է ընդունել: Ռոք-աստղը նաեւ նշել է, որ Իռլանդիայի հյուրանոցներից մեկում է, որտեղ գրանցվել է մտացածին անունով:
Իր «մահից առաջ գրած նամակում» Օ’Քոնորը խոստովանել է, որ «մի քանի հրեշավոր դավաճանություն է ապրել» եւ որ այս վիճակի համար մեղավոր են հարազատները:
«Ես մահացու չափաբաժին եմ ընդունել: Հարգանքի հասնելու այլ եղանակ չկա: Ես շաբաթներով լաց եմ եղել: Իսկ ինձ ասում էին, որ կորեմ գրողի ծոցը… Ես անտեսանելի եմ: Ես նրանց համար ոչ մի նշանակություն չունեմ: Ինձ ոչ մեկը չաջակցեց: Կարծում եմ` միլիոնավոր անգամներ արդեն մեռել եմ ցավից: Իմ ընտանիքն ինձ բոլորովին չի գնահատում: Նրանք մի քանի շաբաթ չէին իմանա, որ մահացել եմ, դրա համար էլ հիմա եմ տեղեկացնում նրանց: Կեցցեք, վերջապես ազատվեցիք ինձնից: Կներեք, որ ավելի շուտ չկարողացա: Ի՜նչ հիմարն եմ: Երբ ինձնից խլում էիք երեխաներին, ուզում էիք, որ խելագարվե՞մ: Իսկ հիմա ինչպե՞ս եք բացատրելու իմ մահը: Բարի եղեք ճշմարտությունն ասել», - գրել է երգչուհին:
Արժե նշել, որ Օ’Քոնորը տառապում է երկբեւեռ խանգարումից, որի հետեւանքով նրան արդեն մի քանի անգամ հիվանդանոց են տեղափոխել: Բայց այդ, հայտնի երգչուհին հանրությունից չի թաքցնում այն փաստը, որ անցյալում ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին