Զարմանալի լուր 69-ամյա Սլայի երկրպագուների համար: Սիլվեստր Ստալոնեն կարող է «Օսկար» ստանալ Ռոկիի մասին նոր հերոսապատման էկրանավորման`«Կրիդի» համար:
Անցյալ շաբաթ Լոս Անջելեսի Regency Village Theatre-ում տեղի է ունեցել նոր «Ռոկկիի» պրեմիերան, որը կոչվում է «Կրիդ»:
Ֆիլմի մասին. Սիլվեստր Ստալոնեի հերոսն այս անգամ երկրորդ պլանում է։ Նա հանդես է գալիս որպես նոր գլխավոր հերոսի (, որի դերը կատարել է Մայքլ Բ. Ջորդանը) մարզիչ: Հերոսին կոչում են Ադոնիս։ Նա Ապոլլոն Կրիդի` Ռոկկիի առաջին ֆիլմերում վերջինիս ոխերիմ թշնամու, իսկ հետո` ընկերոջ որդին է: Նոր ֆիլմում Ադոնիս Կրիդը փորձում է բռնցքամարտում մեծ համբավ ձեռք բերել, եւ ծերացած Ռոկի Բալբոան, որը նրա հոր հետ մենամարտել է ռինգում, որոշում է դառնալ տաղանդավոր, բայց բռնկուն երիտասարդի մարզիչը:
«Օսկարի» մասին զրույցները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ ֆիլմը մի շաբաթում տոմսերի վաճառքի ռեկորդ սահմանեց ԱՄՆ-ում: «Ռոկիի» առաջին ֆիլմի համար Ստալլոնեն դեռեւս 1976-ին երեք «Օսկար»-ի է արժանացել:
Այժմ Սլայը կարող է լավագույն սցենարի համար մրցանակի արժանանալ, իսկ Մայքլ Բ. Ջորդանը` «լավագույն դերասան» անվանակարգում: Իմիջիայլոց, երկուսն էլ արդեն իրենց համաձայնությունը տվել են նոր բռնցքամարտիկի մասին արդեն նոր պատմության շարունակությանը:
Ֆիլմն առաջին հինգ օրվա ընթացքում 42 միլիոն դոլարի եկամուտ է բերել (35 միլիոն դոլար բյուջեի պարագայում), ընդ որում, այն մրցակցում էր «Քաղցած խաղեր» ժապավենի հետ:
Աղբյուրը`Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր