Երեկ` դեկտեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Տիմատիի եւ Black Star լեյբլը ներկայացնող ռեփեր L’One-ի համերգային շոուն: Համերգի մեկնարկը պետք է տրվեր 19:00-ին, սակայն երկրպագուները մարզահամալիր էին ժամանել 17:00-ից սկսած` վայելելու Street Workout խմբի շոուն:
«Քանի որ Տիմատին իր կարիերայի վերելքում է գտնվում, մենք վաղուց էինք մտածում կազմակերպել նրա համերգը Երեւանում: Իրենց շրջագայությունների ընթացքում Երեւան ժամանելու ամենահարմար ժամանակահատվածը հենց դեկտեմբերն էր, այսպիսով` այս ամիս կարողացանք իրագործել մեր ծրագիրը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչներից Արմինե Խախամյանը:
Սպասված համերգի մեկնարկը տվեց Dj Smoke-ը, որն իր երաժշտությամբ էլ ավելի աշխուժացրեց Տիմատիին անհամբեր սպասող երկրպագուներին:
Ռուսաստանից եկած աստղերը համերգասրահ ժամանեցին բավականին ուշ, իսկ առաջինը բեմահարթակը «զբաղեցրեց» L’One-ը:
Սակայն թե՛ լրագրողները, թե՛ երկրպագուները շարունակում էին կուլիսներում «որսալ» միջոցառման գլխավոր «մեղավորին»: Օրվա աստղը ժամանեց իր անվտանգության աշխատակիցներով շրջապատված եւ բեմահարթակ բարձրացավ, մոտավորապես, ժամը 22:15-ին, սակայն աղմուկն ու ցնծությունը, որն առաջացավ նրան տեսնելուն պես, վկայում էին այն մասին, որ ռեփերի երկրպագուները նրան պատրաստ էին սպասել հավերժ:
Տիմատին իր բիթերով վարակեց ամբողջ համալիրը: Առավել մեծ աշխուժություն գրանցվեց, երբ աստղը սկսեց կատարել իր ամենասիրված ստեղծագործությունները` Борода, В Клубе, Дерзкая եւ Лондон հիթերը: Ի դեպ, վերջին երգում ռեփերը խոստովանեց. «Ինչի՞ս է պետք Լոնդոնը, Արարատն այստեղ է», իսկ Дерзкая երգի կատարման ընթացքում ներկայացրեց իր նոր` երեւանյան ռեմիքսը:
Հանդիպման ընթացքում ռեփերը նաեւ բեմից սելֆի արեց երկրպագուների հետ եւ տեսագրության միջոցով շնորհավորեց Ամերիկայում բնակվող իր հայ ընկերոջը` Ջորջ Քեշիշյանին` ամուսնության առթիվ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)