2016-ը Հրե Կապիկի տարի է, եւ չնայած այն իրավունքների մեջ է մտնում փետրվարի 8-ին, սակայն իր կանոններն է թելադրում հենց տարվա սկզբից։ Ուստի, հարկավոր է նախօրոք պատրաստվել 2016-ին, չէ՞ որ տարվա գլխավոր խորհրդանիշը պետք է գոհ լինի պատրաստությունից, որպեսզի առատություն եւ պտղաբերություն բերի գալիք տարում։ Իսկ ինչ պետք է լինի ամանորյա սեղանին։

Քանի որ Կապիկը բնական, թեթեւ սնունդ է նախընտրում, 2016-ի ամանորյա սեղանին չպետք է լինեն յուղալի, ապխտած, կիսաֆաբրիկատ ուտեստներ. չէ որ Կապիկը ակտիվ եւ աշխույժ կենդանի է, եւ այս տեսակ սնունդը հնարավորություն չի տա լիաթոք ուրախանալ եւ վայելել տարին։ 2016-ին դրանց փոխարինելու պետք է գան դյուրամարս ճաշատեսակները (հավի միս, ձկնամթերք) թարմ բանջարեղենով աղցաններ եւ մրգով աղանդեր։ Ի դեպ, քանի որ 2016-ը Հրե Կապիկի տարի է, խորհուրդ է տրվում ուտեստները պատրաստել կրակի վրա։

Կարեւոր է հիշել, որ այս տարի ուտեստները նույնպես պետք է զարդարել։ Նախընտրելի է զարդարել կանաչիով (հատկապես՝ սամիթ, մաղադանոս, ռեհան)։ Սա դուր կգա Հրե Կապիկին, եւ այն ձեզ հարստություն կբերի։
Իսկ ի՞նչ է սիրում Կապիկը ամենից շատ։ Ճիշտ է, բանան։ Ամանորյա սեղանին անպայման պետք է առատ միրգ լինի՝ հատկապես բանան, նարինջ։ Քանի որ Կապիկը հայտնի քաղցրակեր է, ուրեմն չպետք է մոռանալ նաեւ թխվածքաբլիթների եւ տորթերի մասին։ Իհարկե, կապիկը ընտանի կենդանի չէ, սակայն նախընտրում է առողջ սնունդ, հետեւաբար խորհուրդ է տրվում չծուլանալ եւ ինքնուրույն պատրաստել աղանդերը։

Սեղանին անպայման պետք է լինի պանիր. ցանկալի է պանրի տեսականի։ Որքան շատ պանիր լինի ամանորյա ձեր սեղանին, այնքան ավելի մեծ հաջողություններ են ձեզ սպասվում 2016-ին։ Մի մոռացեք նաեւ ընկույզի մասին. չէ որ այն կյանքի եւ պտղաբերության խորհրդանիշն է։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված