Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. խորհուրդ է տալիս Ֆաինա Հարությունյանը

11:33, 9 դեկտեմբերի

Երեկ` դեկտեմբերի 8-ին, LOFT ժամանցի եւ ինքնազարգացման կենտրոնի մեկամյակի առթիվ կայացավ բարեգործական սեմինար դիզայներ Ֆաինա Հարությունյանի մասնակցությամբ: Սեմիների ողջ հասույթը տրամադրվելու է երկու փոքրիկ աղջնակների` Միլենայի եւ Նատալիի բուժմանը:

Դիզայները խոսեց տարեվերջի ամենաքննարկվող թեմաների մասին` ի՞նչ հագնել Ամանորի գիշերը, եւ որո՞նք են լինելու 2016 թ-ի հիմնական թրենդները:

«Որքան շատ փայլ, այնքան ավելի լավ. Ամանորն այն տոնն է, երբ բոլորը կարող են հագնել այն, ինչ ուզում են, իհարկե, հաշվի առնելով այն վայրը, որտեղ պատրաստվում են դիմավորել այդ օրը»,-ասում է Ֆաինան` խորհուրդ տալով ամեն դեպքում հագնել հարմար կոշիկներ:

«Նոր Տարուն արդիական են թավշյա զգեստները: Այս տարի, հատկապես, նորաձեւ են թավշյա տաբատներն ու բիջակները»:

Դիզայները խորհուրդ չի տալիս ձմռանը չարաշահել սպիտակ գույնը` նշելով որ այդ գույնը ծանր է նայվում այս սեզոնին:

«Գրեթե ամեն տարի նորաձեւ է լինում նաեւ մորթին: Բայց խորհուրդ չեմ տա 16 տարեկան աղջիկներին հագնել մորթե վերարկուներ: Եթե, ամեն դեպքում, ցանկանում եք կրել մորթի, ապա դա արեք կեդերի հետ համադրելով»,-ասում է Ֆաինան:

Շատ է խոսվել այն մասին, որ Ամանորի գիշերվա գույնը կարմիրն է: Դիզայները առաջարկում է նաեւ այլ երանգներ, որոնք ակտուալ կլինեն գալիք տարում:

«Պաստելային գույները` վարդագույնը, կապույտը եւ բաց դեղինը, նորաձեւ են գարնանը: Իսկ այս սեզոնին, օրինակ, շատ գեղեցիկ են նայվում կապույտ եւ վարդագույն վերարկուները»:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են յուրաքանչյուր տարի որոշվում սեզոնային թրենդները: Այս հարցի պատասխանն էլ պարզեցինք Ֆաինայի օգնությամբ:

«Կան հատուկ կազմակերպություններ, որոնք ստեղծում են trend book-եր եւ այնտեղ ներկայացնում են, թե ինչ կտորներ եւ գույներ են արդիական լինելու տվյալ տարում: Դիզայներներն էլ, բավականին, լուրջ գումարով գնում են այդ գրքերը եւ ըստ այդմ` ստեղծում իրենց հավաքածուները»:

Այնուամենայնիվ, Ֆաինան նշում է. «Նորաձեւությունը բիզնես է: Դրա համար են հորինվում թրենդերն ու սեզոնային գույները: Իմանալով, որ այս տարվա գույնը կարմիրն է` ես էլ, օրինակ, ցուցափեղկում առաջնահերթ ցուցադրել եմ կարմիր գույնի զգեստները»:

 Ֆաինան ողջունում է սեփական ոճի զգացումը.

«Նորաձեւության մեջ ամենակարեւորը պետք է իմանալ, թե որտեղ ինչ ես հագնում: Կարեւոր է, որ ցանկացած անհատ ունենա իր ոճը: Եթե տվյալ մարդուն դուր չի գալիս վարդագույնը, նա չպետք է զուտ նորաձեւությունից ելենելով հագնի այդ գույնի վերարկու: Ամանորին էլ պետք է առաջնահերթ լինել ինդիվիդուալ»,-խորհուրդ է տալիս դիզայները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search