Եկեք հասկանանք, թե ինչից են վախենում տղամարդիկ:
Տղամարդը վախենում է սիրել
Տարօրինակ է, ինչո՞ւ են տղամարդիկ վախենում սիրել: Չէ՞ որ նրան բնությունից է տրված նվաճել կնոջը , այսինքն նա այդ նուրբ ու զգացմունքային գործում ակտիվ դերակատարը պետք է լինի: Միանգամից պետք է նշենք, որ տղամարդն ու կինը բոլորովին այլ կերպ են հասկանում սիրո զգացմունքը: Տղամարդիկ հաճախ սերն ընկալում են որպես կախում: Եվս մեկ նրբերանգ կա, որը բացատրում է , թե ինչու է տղամարդը վախենում սիրել՝ ընտանիքն ապահովելու գործառույթը, որը առաջին հերթին տղամարդու ուսերին է դրված: Նրանց համար պարտքը ցանկացած սիրուց վեր է ու նրանք համարում են, որ այսուհետ պետք է եռակի շատ աշխատեն: Իհարկե ամենեւին էլ ոչ բոլոր տղամարդիկ են այդպես համարում, բայց համենայն դեպս՝ մեծամասնությունը:
Տղամարդը վախենում է սիրել, քանի որ հենց հայտնվի իր հրասքանչ սիրեցյալի ոռոգայթներում, շատ հնարավոր է որ նա իր դիմաց կտեսնի ոչ թե այն գեղեցիկ ու խելացի կնոջը, որին հնարավոր չէր չսիրահարվել, այլ մեկ այլ կնոջ, որը համարում է որ հիմա արդեն տղամարդու կյանքը տնօրինելու ու նրան պարտավորությունները թելադրելու իրավունք ունի: Եկեք այլեւս չվախեցնենք մեր սիրելի տղամարդկանց նման հիմնավոր, բայց ոչ միշտ պարտադիր պահանջներով:
Այնուամենայնիվ ինչո՞ւ է տղամարդը վախենում սիրահարվել առաջին անգամ:
Ըստ երեւույթին ներքին ձայնը միայն կանանց մոտ չէ զարգացած, եւ երիտասարդ տղամարդը նույնպես զգում է անկեղծանալու վտանգը: Ինչ էլ ասենք՝ տղամարդիկ կարող են կանանցից ավելի խոցելի լինել, մանավանդ եթե նրանք խաբեության զոհ են դառնում: Հզորագույն հարվածը, որը դեռ բազմիցս կհիշեցնի իր մասին բոլոր կանանց հետ փոխհարաբերություններում, անպատասխան սերն է: Ինքնասիրության վրա մնացած սպին կարո ղ է հետագայում անդրադառնալ մի բոլորովին անմեղ աղջկա վրա, որը այդ տղային սիրահարվելու դժբախտություն է ունեցել:
Տղամարդիկ վախենում են ամուսնանալ:
Այո, պետք է խոստովանել, որ տղամարդկանց մեծ մասը վախենում է ամուսնանալ: Պատճառն այն է, որ նրանք կանանցից ավելի լուրջ են: Տղամարդն ու կինը ամուսնությանն այլ կերպ են վերաբերվում: Կնոջ համար ամուսնությունը՝ կնոջ ու մոր իր արժանի դերի հաստատումն է: Դրանով նա իրեն լիարժեք կին է ազգում: Երբեմն կանայք կարծում են, որ եթե տղամարդը վախենում է ամուսնանալ, ուրեմն չի սիրում:
Տղամարդու համար ամուսնությունը մի քիչ այլ նշանակություն ունի՝ առաջին տեղում ընտանիքին ապահովելու պատրաստակամությունն է: Եվ քանի որ տղամարդը հակված է այդ պահին իրատեսորեն գնահատել իր հնարավորությունները, նա չի ստանձնի մի դեր, որն իր ուժերից վեր է: Եթե տղամարդիկ վախենում են ամուսնանալ, ուրեմն նրանք դեռ հոգեպես ու նյութապես պատրաստ չեն դրան: Դրա համար էլ պետք է մի քիչ սպասել ու ոգեւորել ձեր ընտրյալին: Տղամարդիկ ամուսնանալուց շատ վախենում են չկայացած լինելուց:
Տղամարդիկ վախենում են կույսերից
Կարող եք հարցնել՝ թե այստեղ վախենալու ի՞նչ կա: Շատ բան՝ կպատասխանեն տղամարդիկ: Հոգեբանները համարում են, որ տղամարդիկ վախենում են կույսերից, քանի որ վախենում են պատասխանատվություն ստանձնելուց:
Բայց ոչ միայն. պարզվում է, որ տղամարդիկ կույսերից վախենում են, քանի որ կարծում են, թե աղջկան ցավ կպատճառեն: Նրանք վախենում են, որ իրենց չի հաջողվի ամեն ինչ այնպես անել, ինչպես պետք է: Տղամարդիկ կույսերից վախենում են նաեւ որովհետեւ արյունից են վախենում : Տղամարդիկ վախենում են կույսերից, քանի որ կասկածում են, որ աղջիկն այդ առաջին հարաբերություններից կկարողանա բավականություն ստանալ ու չեն ուզում աղջկա հոգում ցավի հետ ասոցացվել։
Տղամարդը վախենում է հարաբերություններ սկսել խելացի կնոջ հետ
Ինչո՞ւ է խելացի աղջկա համար այդքան դժվար ծանոթանալը, ինչո՞ւ են բոլորը հիմարիկներին նախընտրում: Որովհետեւ տղամարդիկ վախենում են խելացի կանանցից:
Տղամարդը առհասարակ վախենում է հարաբերություններ սկսել գրավիչ, էլ ուր մնաց թե խելացի կնոջ հետ: Նման կինը այսպես թե այնպես մի օր կդրսեւորի իր խելքը: Խելացի կնոջ հետ չես կարող հիմարություններ խոսել, չես կարող խելացի դեմքի արտահայտությամբ խոսել բոլորին հայտնի փաստերի մասին: Խելացի կանանցից տղամարդկանց վախը միանգամայն պատճառաբանված է՝ չէ՞ որ երբեմն խելացի աղջիկը, կարելի է ասել, բավականություն է ստանում դիմացինի սխալները ու թերությունները մատնանշելուց: Տղամարդիկ վախենում են նման հարաբերություններից, քանի որ ստիպված են լինելու միշտ զգոն լինել: Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, քանի որ այդ դեպքում մեծ է ձախողման հավանականությունը:
Եվ այսպես, ամփոփենք, թե ինչից են վախենում տղամարդիկ: Պարզվում է նրանք շատ խոցելի են, ու նրանց ինքնասիրությունը կարելի է հեշտությամբ խոցել:
Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, գեղեցկուհիներից ու կույսերից: Ընդ որում, տղամարդը վախենում է հարաբերություններ սկսել, սիրահարվել ու ամուսնանալ:
Զարմանալի է, թե այս բոլոր վախերով հանդերձ, ինչպե՞ս է մարդկությանը հաջողվել առայսօր պահպանել իր գոյությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)