Ովքե՞ր են սեքսամոլները եւ ընդհանրապես, ի՞նչ է դա. չէ որ բոլորն էլ ցանկանում են սեռական բավարարվածություն ստանալ։
Սեքսամոլությունը հիպերսեքսուալ խանգարում է, որը ենթադրում է հիվանդագին եւ անդիմադրելի սեռական ցանկություն. անզսպելի ցանկություն, ինչպես առաջանում է թմրամոլների կամ խմիչքից կախվածություն ունեցող անձանց մոտ։ Ներկայացնենք մի քանի փաստ սեքսամոլների մասին։
1. Սեռական կախվածությունը չի նշանակում, որ դու սիրով ես սեքսով զբաղվում

Նման կախվածություն ձեռք են բերում հատկապես այն տղամարդիկ, ովքեր խուսափում են պատասխանատվությունից եւ չեն ցանկանում լուրջ հարաբերություններ ստեղծել։ Եվ իրենց արդարացնելու եւ սեռական պահանջները բավարարելու համար ստիպված են միշտ նոր մարդկանց գտնել։ Սակայն այս պարագայում նրանք սիրով չեն զբաղվում սեքսով։
2. Նման սեքսը հաճույք չի պարգեւում

Եւս մեկ կարեւոր փաստ. սեքսամոլների կյանքում սեքսը հաճույք չի պարգեւում։ Ավելին, երբեմն այն կարող է զզվանք եւ ատելություն առաջացնել սեփական անձի նկատմամբ։ Նրանք ունակ չեն դադար առնելու, քանի որ նրանց ուղեղն անընդհատ նոր չափաբաժնի կարիք է զգում։
3. Նրանք հանուն սեքսի պատրաստ են վտանգել ամեն ինչ

Սեքսամոլները հանուն իրենց սեռական բավարարվածության կարող են վտանգի տակ դնել ամեն ինչ՝ աշխատանքը, հարաբերությունները եւ այլն։ Ի դեպ, շատ հաճախ նրանք չեն ամաչում իրենց այս կախվածությունից ու հրապարակավ հայտարարում են այդ մասին։
4. Նրանք չեն մտածում ժուժկալության մասին

Սեքսամոլությունը բուժում են հոգեբանության շնորհիվ, որի հիմքում ժուժկալություն է։ Բուժումը տեւում է 2-3 ամիս, որի ընթացքում հիվանդը փորձում է զսպել իր հիվանդագին ցանկությունը եւ վերահսկել սեռական կյանքը։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն12:35, 22 հոկտեմբերի
Սիդնի Սուինին լուսանկարվել է Սուրբ Ծննդյան ֆիլմերից ոգեշնչված բացահայտ ներքնազգեստով12:16, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի թալանողները զղջում են iPhone-ի գողության համար. Apple-ը արգելափակել է սարքերը և հետևում է դրանց11:54, 22 հոկտեմբերի
Ինֆլուենսեր և տեսախաղերի ստեղծող Մանուել Օտտոն մահացել է՝ ինքնահրկիզվելով ուղիղ հեռարձակման ժամանակ11:40, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի ուսանողուհին ծաղրել է ջարդերից տուժած գործարարներին, սակայն նրա շքեղ ապրելակերպը սկանդալ է առաջացրել