Այսօր միանշանակ Ջասթին Բիբերի աստղային օրն է: Առավոտյան համաշխարհային մամուլը հեղեղված էին բրիտանուհի մոդել Լաուրա Քարթերի խոստովանությունով՝ Ջասթին Բիբերի հետ խմբակային սեքսի մասին: Իսկ հիմա էլ նոր սկանդալ է, որի գլխավոր դերում դարձյալ կանադացի երգիչն է:

Ջասթինն արդեն լիաթոք վայելում է կնամեծար-սրտակերի իր փառքը։ Միայն այն ժամանակ դեռ ամուսնացած Միրանդա Քերրի հետ նրա հարաբերությունները առավել քան խոսուն են. սվստրալիացի մոդելն այն ժամանակ ամուսնուն՝ Օռլանդո Բլումին հենց Ջասթինի հետ էր դավաճանել:
Իսկ հիմա Հոլիվուդում լուրեր են պտտվում այն մասին, որ 36-ամյա Քորթնի Քարդաշյանը զուտ մարմնական հաճույքի համար հանդիպում է կանադացի երգչի հետ:

Զույգին միասին «բռնացրել էին» հանգստյան օրերին Լոս Անջելեսում:
Իսկ 21-ամյա Բիբերն, ըստ երեւույթին, որոշել է բարկացնել Քորթնիի նախկին բոյֆրենդին՝ Սքոթ Դիսիքին (Քորթնիի երեք երեխաների հայրը) ու իր Instagram-ում մի շատ համարձակ լուսանկար է հրապարակել, որտեղ երգիչը որոշակի դիրքով աղջկան հենել է սեւ Audi -ին:

«Լորդը գիտի...»,- այսպես էր ստորագրել լուսանկարը երգիչը (Լորդը Սքոթ Դիսիքի մականունն է):

Կանադացու էջում բաժանորդագրված օգտատերերն ու մամուլը միաձայն հավաստիացնում են, որ լուսանկարի վրայի չերեւացող աղջիկը հենց Քորթնի Քարդաշյանն է:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:43, 1 սեպտեմբերի
«Կես դրույքով» Առաջին տիկինը. Թրամփի կենսագիրը պնդում է, որ Մելանիան առանձին կյանքով է ապրում Նյու Յորքում11:17, 1 սեպտեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցող տեսք ունի. նրա կարմիր լողազգեստը քիչ բան է թողել երևակայության համար10:33, 1 սեպտեմբերի
Met-ը չեղարկել է Ջոն Գալիանոյի ցուցահանդեսը՝ սկանդալի պատճառով10:13, 1 սեպտեմբերի
Դուեյն «Քեֆ Դի» Դեյվիսը մեղավոր է ճանաչվել Թուփաք Շաքուրի սպանության մեջ. նրան սպառնում է ցմահ բանտարկություն09:00, 1 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 31 օգոստոսի
90 տարվա անտեսումից հետո մոռացված Patek Philippe ժամացույցը դարձել է ոսկեբեր հանք. այն վաճառվել է 59,000 ֆունտ ստեռլինգով22:17, 31 օգոստոսի
Միլիարդատերերը ցանկանում են լսել շարժիչի մռնչյունը. Bugatti-ի ղեկավարը՝ սուպերքարերի անսպասելի ապագայի մասին21:26, 31 օգոստոսի
450 միլիոն դոլար արժողությամբ «Սիրո նավը». միլիարդատեր դեսպանն իր լողացող կայսրությամբ ցնցել է Իտալիան20:31, 31 օգոստոսի
Աշխարհի ամենաթանկ թաղամասը. 550 միլիոն դոլարանոց բնակարաններ, «Ֆորմուլա-1»-ի աստղեր և միլիարդատերեր19:25, 31 օգոստոսի
Chanel-ն իր ողջ փառքով. նոր վզնոց 20.66 կարատանոց շրիլանկական շափյուղայով17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար