Համաձայնեք, որ 2015-ը լի էր պրեմիերաներով եւ նոր ստեղծագործություններով։ Կարելի է ասել, որ համաշխարհային աստղերը այս տարի նույնպես քրտնաջան աշխատեցին եւ ջանք ու եռանդ չխնայեցին իրենց խստապահանջ երկրպագուներին գոհացնելու համար։ Իհարկե, 2015-ին միջազգային ճանաչում ունեցող ոչ մի երգչի չհաջողվեց գերազանցել PSY-ի ռեկորդը եւ անցնել 2 միլիարդի շեմը, բայց այս տարի նույնպես կային տեսահոլովակներ, որոնք ահռելի թվով դիտումներ գրանցեցին։ Ներկայացնում ենք 2015-ի ամենաշատ դիտված թոփ 5 տեսահոլովակները։
Առաջին տեղում ավելի քան 1 միլիարդ 257 միլիոն դիտումով հայտնվել է Ուիզ Խալիֆայի «See You Again» երգի տեսահոլվոակը՝ նվիրված վաղամեռիկ դերասան, «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերին։
Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Maroon 5 խումբն իրենց «Sugar» երգի տեսահոլովակով (մոտ 930միլիոն)։ Տեսահոլովակում տղաները անսպասելիորեն հայտնվում են տարբեր հարսանեկան արարողությունների եւ ուրախացնում հյուրերին։Ի դեպ, հարսանիքներից մեկը հայկական է։
Լավագույն եռյակում իր տեղն ունի նաեւ Մեյջոր Լեյզեր երաժշտական նախագծի եւ DJ Սնեյքի «Lean on» երգը, որը գրանցել է մոտ 920 միլիոն դիտում։ Երգն ունի բազմաթիվ վերափոխված, ռեմիքս եւ cover տարբերակներ։
Չորորդ տեղը բաժին է հասել Էլի Գոուլդինգի «Love me like you do» երգի տեսահոլովակին։ Իհարկե, եթե երգը չլիներ «50 Shades of Grey» ֆիլմի սաունդթրեքը, դժվար թե այս սկսնակ երգչուհին մոտ 863 միլիոն դիտում ունենար այսօր։
Լավագույն հնգյակը եզրափակում է Ադելի «Hello» հիթը, որը կարելի է ասել սիրվեց բոլորի կողմից։ Երգը բազմաթիվ հետաքրքիր մեկնաբանություններ ունեցավ՝ եւ cover, եւ հումորային տարբերակների տեսքով։ Արդյունքում ստեղծագործությունը լայն տարածում գտավ եւ գրանցեց մոտ 741 միլիոն դիտում։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ