Դեկտեմբերի 18-ին համացանցում հայտնվեց աշխարհահռչակ երաժիշտ Low Deep T-ի «Home 2 U»-ի նոր տեսահոլավակը։ Հոլովակը միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց եւ լայն տարածում գտավ, քանի որ այն նկարահանվել էր Հայաստանում, ռեժիսոր Արեն Բայադյանի կողմից։ Օգտատերերը փաստեցին, որ տեսահոլովակը թե որակապես, թե ռեժիսորական աշխատանքով, թե սցենարով, թե պրոֆեսիոնալիզմով ոչնչով չի զիջում միջազգային ստանդարտներին եւ իսկապես արժանի է այդ բարձր գնահատականին։
NEWS.am STYLE-ը զրուցել է այս բարձրակարգ աշխատանքի հեղինակ Արեն Բայադյանի հետ եւ պարզել, թե ինչպե՞ս է ստացվել համագործակցությունը, ինչու՞ է ընտրվել Սեւանը, ի՞նչ գնահատական է տվել աշխարհահռչակ երաժիշտը հայ ռեժիսորի եւ նրա թիմի աշխատանքին եւ ինչու՞ հենց դեկտեմբերի 18-ին է YouTube-ում հրապարակվել տեսահոլովակը։
- Արեն, կպատմեք, թե ինչպես ստացվեց համագործակցությունը եւ ու՞մ հրավերով Low Deep T-ն եկավ Հայաստան։
- Երկու տարի առաջ, երբ ես ԱՄՆ-ում էի, Low Deep T-ն գրեց ինձ Facebook-ում՝ ասելով, որ շատ է հավանում իմ աշխատանքները եւ ցանկանում է համագործակցել։ Սկզբում ինձ թվաց, որ դա ինչ-որ կեղծ օգտատեր է, սակայն զրուցի ընթացքում հասկացա, որ ամեն ինչ իրական է։ Նա նշեց, որ ցանկանում է գալ Հայաստան, որպեսզի հենց ես նկարահանեմ իր նոր տեսահոլովակը։ Նրա խոսքով՝ մեր համագործակցությունը նաեւ հնարավորություն կընձեռի տեսնել Հայաստանը։
- Ինչու՞ ընտրվեց հենց Սեւանը։
-Սցենարը գրվել էր համապատասխան իր երգին, որը նա ինձ նախօրոք ուղարկել էր։ Սցենարը նրան շատ դուր եկավ եւ ասաց, որ հենց այդպես էլ ցանկանում ու պատկերացնում է տեսահոլովակը։ Քանի որ ըստ սցենարի տեսահոլովակի գործողությունները պետք է զարգանան լճի ափին գտնվող տնակում, անհրաժեշտ էր գտնել նման մի տնակ։ Բարեբախտաբար տնակը Սեւանում էր, հետեւաբար նկարահանումները կատարվեցին հենց այնտեղ։
-Տեսահոլովակի հերոսուհին հայտնի մոդել եւ դերասանուհի Աննա Գրիգորյանն է։ Ինչպե՞ս կատարվեց նրա ընտրությունը։
-Աննայի ընտրությունը ես եմ կայացրել՝ իհարկե իր համաձայնությամբ։ Քանի որ տեսահոլովակը նկարահանվում էր Սեւանում, որոշեցինք ընտրել հայ հերոսուհի, որպեսզի եւս մեկ անգամ շեշտադրենք տեսահոլովակի՝ Հայաստանում նկարահանվելու փաստը։ Հոլովակում Հայաստանի մասին հիշեցնող այլ դետալներ էլ կան։
- Իսկ ի՞նչ գնահատական տվեց Low Deep T-ն հայ ռեժիսորի եւ նրա նկարահանման խմբի աշխատանքին։
-Կարծում եմ, որ շատ լավ։ Անգամ հենց երեկ տեսահոլովակը YouTube-ում տեղադրելիս ինձ գրեց ու ասաց. «Քո ծննդյան կապակցությամբ այսօր եմ դնում YouTube-ում»։
Ռեժիսորը նշեց նաեւ, որ տեսահոլովակը նկարահանվել է անցյալ տարի, բայց քանի որ այն պետք է ներառվեր հայտնի երգչի նոր ալբոմում, փոքր-ինչ ուշ հրապարակվեց։
Պատրաստեց Դիանա Հովհաննիսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին