Երեկ Լաս Վեգասում անցկացվել է «Միսս Տիեզերք 2015» մրցույթը, որը նշանավորվել է մեծ սկանդալով, քանի որ հաղթողի թագը սխալմամբ մեկ այլ գեղեցկուհու էին տվել: Մրցույթի արդյունքներով «Միսս Տիեզերք 2015» տիտղոսակիրն էր դարձել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրթցբախը:
Սակայն հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել էր աղջիկներին ու սխալմամբ հաղթող հռչակել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գությերեսին: Դրանից հետո հաղորդավարն անմիջապես ներողություն էր խնդրել՝ ասելով, որ սխալվել է ու տիտղոսը ուրիշին հանձնել:
Գերմանիայի ներկայացուցիչ Սարա-Լոթարինգիա Ռիքն էլ բրիտանական Mirror-ին տված հարցազրույցում քննադատել է ժյուրիի վերջնական որոշումը:
Իսկ հիմա գրոհի են անցել «Միսս Պուերտո Ռիկոն», «Միսս Կոստա Ռիկան», «Միսս Մեքսիկան»: Պարզվել է, որ աղջիկները հիասթափված այն հանգամանքով, որ թագը սխալմամբ հանձնել էին «Միսս Կոլումբիային», իսկ հետո էլ՝ «Միսս Ֆիլիպիններին»:
TMZ–ի փոխանցմամբ՝ Լատինական Ամերիկայի երկրների մրցույթի մասնակիցները դժգոհ են «Միսս Ֆիլիպինների» հաղթանակից, ու շատ մասնակիցներ մրցույթից հետո նրան անգամ չեն շնորհավորել:
«Նա արժանի չէ հաղթանակի, մրցույթի ժամանակ ինչ-որ տարօրինակ բան է կատարվել »,- հայտնել են աղջիկները:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է աղբյուրը՝ եւ Կոլումբիայի, եւ Ֆիլիպինների ներկայացուցիչներին նկատել էին մրցույթի ամենավաղ փուլերում։ Իսկ մրցույթի մասնակիցները հիմնականում Կոլումբիայի ներկայացուցչին էին համակրում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ