Հանրահայտ շոումեն ու դերասան Դմիտրի Նագիեւը կանայք ու երեխաներ ունի Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, գրում է Super-ը:
Դմիտրի Նագիեւի անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի: Դերասանը 18 տարի ամուսնացած է եղել ռադիոհաղորդավարուհի Ալիսա Շերի հետ, իսկ նրանց ընդհանուր որդին՝ Կիրիլ Նագիեւը արդեն 26 տարեկան է: Նրանց ամուսնալուծությունից հետո մամուլում բազմիցս քննարկվել են դերասանի նոր սիրավեպերը, սակայն Նագիեւն ինքը դրանք ոչ մի կերպ չի մեկնաբանել: Դմիտրին առհասարակ ոչինչ չի պատմում իր անձնական կյանքի մասին՝ դրանով իսկ ստիպելով, որ լրագրողները իրենց ուժերով տեղեկություններ հայթայթեն:

Սակայն պապարացիները պարզել են, որ Մոսկվայում Նագիեւը մի ընտանիքի հետ է ապրում, իսկ Սանկտ Պետերբուրգոմ՝ մեկ այլ: Մոսկվայում աշխատանքային ծանրաբեռնված օրվանից հետո շոումենը վերադառնում է Նովայա Ռիգայում գտնվող մի փակ ավան, որտեղ մի քանի տարի առաջ առանձնատուն էր գնել: Առանձնատան տարածքում թանկարժեք ավտոմեքենաներ կան, իսկ գազոնի վրա մանկական խաղալիքներ են թափված: Պարբերականին հաջողվել է պարզել, որ Նագիեւի հետ միասին այդ տանն ապրում է 40-ամյա տնային տնտեսուհի Աննա Սպեկտորը ու մի փոքրիկ աղջիկ՝ արտաքինից 4-5 տարեկան, որը ջրի երկու կաթիլի պես նման է շոումենին: Ի դեպ, կինն օգտվում է Նագիեւի ավտոպարկի մեքենաներից , իսկ տան մոտ գտնվող ավտոմեքենաներից մեկը գրանցված է նրա անունով: Բացի դրանից, Աննա Սպեկտորի հարազատ քույրը՝ Անաստասիան, սոցցանցերում «ընկերություն է անում» Կիրիլ Նագիեւի հետ։

Իսկ հյուսիսային մայրաքաղաքում հայտի շոումենին երկրորդ ընտանիքն է սպասում: Պիտերի մոտ մի քանի տարի առաջ Նագիեւի կառուցած քոթեջում ապրում է Սանկտ Պետերբուրգում «Առաջին ալիքի» գլխավոր խմբագիր Նատալիա Կովալենկոն: Կինը մոտավորապես 50 տարեկան է, նա դաստիարակում է վեցամյա որդու՝ Մարկին, որը նույնպես Դմիտրիի հետ ապշեցուցիչ նմանություն ունի: Կովալենկոն գրեթե ամբողջ ազատ ժամանակը անց է կացնում երեխայի հետ: Նրանք հաճախ են Իսպանիա մեկնում, որտեղ պարբերականի տեղեկություններով հեռուստահաղորդավարն անշարժ գույք ունի:

Շոումենի ու նրա երկու կանանց միջեւ սիրային հարաբերություններն արդեն մի քանի տարի է շարունակվոմ են: Նատալիան ու Աննան շոու բիզնեսի հետ ոչ մի կապ չունեն ու ոչ հրապարակային կյանքով են ապրում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն12:35, 22 հոկտեմբերի
Սիդնի Սուինին լուսանկարվել է Սուրբ Ծննդյան ֆիլմերից ոգեշնչված բացահայտ ներքնազգեստով12:16, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի թալանողները զղջում են iPhone-ի գողության համար. Apple-ը արգելափակել է սարքերը և հետևում է դրանց11:54, 22 հոկտեմբերի
Ինֆլուենսեր և տեսախաղերի ստեղծող Մանուել Օտտոն մահացել է՝ ինքնահրկիզվելով ուղիղ հեռարձակման ժամանակ11:40, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի ուսանողուհին ծաղրել է ջարդերից տուժած գործարարներին, սակայն նրա շքեղ ապրելակերպը սկանդալ է առաջացրել11:20, 22 հոկտեմբերի
Մոնիկա Լևինսկին պատրաստվում է Բիլ Քլինթոնի հետ կապված սեքս սկանդալի մասին ևս մեկ բացահայտող գրքի թողարկմանը10:50, 22 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ10:30, 22 հոկտեմբերի

09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ