Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Եթե ես ինչ-որ բան եմ ցանկանում՝ ստանում եմ»․ջութակահարուհի Նարինե Հակոբյան

17:19, 2 հունվարի

Ռուսաստանաբնակ ջութակահարուհի Նարինե Հակոբյանի ստեղծագործական կենսագրությունը աչքի է ընկնում փայլուն սրընթացությամբ։ Տաղանդավոր հայուհին բավականին ուշ է սկսել զբաղվել երաժշտությամբ, բայց դա չի խանգարել երիտասարդ ջութակահարուհուն հասնել իր նպատակին։ Արդեն այսօր, 20-ամյա հայուհուն կարելի է տեսնել ամենատարբեր համերգասրահներում, հայտնի աստղերի հետ միևնույն բեմում։ Նարինեն նաև համարվում է «Մոսկվայի Միսս հայուհի» մրցույթի դափնեկիր և «Մոսկվայի Միսս ստեղծագործող» անվանակարգում հաղթող։ Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ ջութակահարուհու հետ News.am Style-ի հարցազրույցը։

-Նարինե, պատմեք Ձեր մասին։ Որտե՞ղ եք ծնվել, եւ ինչպե՞ս հայտնվեցիք ՌԴ-ում։

Ես ծնվել եմ մի հրաշալի քաղաքում՝ Երեւանում։ Ճիշտ է, ես այդքան էլ լավ չեմ հիշում այդ տարիները ու պատկերացնում եմ ծնողներիս պատմելով։ 90-ականները Հայաստանում հեշտ տարիներ չէին։ Հայրս օրնիբուն աշխատում էր, իսկ մայրս մեծացնում ինձ եւ մեծ քույրերիս։ Հիմա տարօրինակ է անգամ լսելը, բայց այդ ժամանակ մենք ապրում էինք առանց լույսի ու ջրի։ Ու որպեսզի կարողանային մեծ ընտանիքը պահել՝ ծնողներս պետք է շատ տանջվեին։ 95 թվականին պապիկս, որ արդեն ապրում էր ՌԴ-ում, մեզ համոզեց տեղափոխվել այնտեղ։ Մենք տեղափոխվեցինք Պյատիգորսկ ու մինչեւ վերջերս այնտեղ էինք ապրում։

-Որտեղի՞ց ծնվեց գործիքի հանդեպ սերը։ Ե՞րբ սկսեցիք նվագել։

Ըստ երաժշտական չափանիշների՝ ես բավականին ուշ եմ ձեռքս առել ջութակը։ Առաջին անգամ ութ տարեկան էի, երբ տեսա ու սիրահարվեցի այս գործիքին։ Այստեղ պետք է երախտապարտ լինեմ մորս, ով չնայեց այս սիրահարվածությանը որպես անցողիկ մի երեւույթի, այլ միանգամից ինձ տարավ երաժշտական դպրոց՝ լսումների։ Ուսուցիչներն իհարկե գնահատեցին իմ երաժշտական լսողությունը, սակայն սկսեցին մեզ համոզել, որ պետք չէ անգամ փորձել, քանզի արդեն շատ ուշ է որեւէ լուրջ արդյունք ակնկալելու համար։ Բայց ինձ եւ մայրիկիս այդքան էլ հեշտ չէ վախեցնել։ Եթե ինչ-որ բան ենք ցանկանում, ամեն գնով հասնում ենք դրան։ Այդպես էլ եղավ։

-Իսկ հարեւաննե՞րը․․․։ Սովորաբար, երբ սկսում են ջութակ նվագել սովորել, հարեւանները տառապում են։

Օ՜ հաեւանները․․․։Դա ակտուալ թեմա է մինչ օրս։ Բայց, ինչպես արդեն նշեցի, եթե ինչ-որ բան եմ ցանկանում՝ ստանում եմ։ Իսկ դժգոհ հարեւաններին մնում է համակերպվել ու ինձ հետ միասին շրջել արվեստի հիասքանչ աշխարհում։

-Գիտեմ, որ աշխատել եք Ավրաամ Ռուսոյի հետ եւս։ Պատմեք այս համագործակցության մասին։

Այո աշխատել ու շարունակում եմ համագործակցել նրա հետ։ Ավրաամի հետ բախտ վիճակվեց ծանոթանալ հերթական բարեգործական համերգի ժամանակ։ Ես նախկինում էլ առաջարկներ ունեցել եմ աշխատել տարբեր աստղերի հետ, բայց այս հարցում ինձ մոտ կա որոշակի սահման։ Ես սիրում ու հարգում եմ ժամանակակից երաժշտությունն ու արտիստներին, սակայն ես չեմ ցանկանում ջութակն օգտագործել որպես զուտ գումար վաստակելու միջոց։ Ինձ համար կարեւոր է ելույթ ունենալ տաղանդավոր մարդու հետ, ով կիսում է արվեստի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

Կարծում եմ դեռ շուտ է խոսել այդ մասին։ Ես, իհարկե հպարտանում եմ, որ տիրապետում եմ այս գործիքին ու, իմ կարծիքով, բեմ դուրս գալն ու հանդիսատեսին մատուցել այս երաժշտությունն արդեն ձեռքբերում է։

-Ի՞նչ է հարկավոր հմուտ ջութակահար դառնալու համար։

Կարծում եմ ամեն ինչ իր տեղն ունի։ Անխոս ամենակարեւոր գործոններից մեկը դա բնատուր տաղանդն է, բայց ավելի կարեւոր է աշխատասիրությունը։ Աշխատել, աշխատել ու էլի աշխատել։ Մեծ դեր ունեն նաեւ ուսուցիչները։ Իսկ, առհասարակ, յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր հանգամանք է հավատն ու աջակցությունը, որը կարող են տալ միայն մեր ծնողները։

-Ինչպիսի՞ք են Ձեր երազանքները։

Գիտեք, այս պահին երազում եմ որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու մասին։ Երազում եմ նաեւ բացել իմ մասնավոր երաժշտական դպրոցը։

-Գոյություն ունի՞ հոգնածություն երաժշտությունից ասվածը։

Իհարկե լինում է։ Բայց դա տեւում է ընդամենը մի քանի օր, հետո դու կարոտած նորից ձեռքդ ես վերցնում գործիքն ու այդ պահին քեզ զգում աշխարհի ամենաերջանիկ մարդը։

-Ձեր կարծիքով երաժշտությունը լեզու ճանաչու՞մ է։

Անխոս։ Ինչպես ասում է հանրահայտ Ավերբախը․«Երաժշտությունն այն միակ համաշխարհային լեզուն է, որը թարգմանության կարիք չունի։ Նրա միջոցով հոգին հոգու հետ է խոսում»։ Եվ, իրոք, երաժշտությունը փոխանցում է հոգեվիճակ, տրամադրություն։

-Ձեր ամանորյա մաղթանքը մեր ընթերցողներին։

Միակ բանը, որ ցանկանում եմ բոլորիս երջանկությունն է։ Այն երջանկությունը, որը գտնվում է մեր ներսում անկախ ամեն ինչից։ Ինձ կոնկրետ երջանկացնում է սիրելի գործով զբաղվելը։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է գտնել քեզ եւ հասկանալ, թե ինչն է քեզ իրական հաճույք պատճառում ու  ձգտել հասնել դրան։

 

Շուշան Պողոսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել