Հոլիվուդում հայտնի ամերիկահայ դերասան Մարկո Խանն այս Ամանորը անցկացրել է որդու եւ մոր հետ: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում դերասանը սիրով իր շնորհավորանքն ուղղեց բոլոր հայերին եւ ցավով նշեց, որ այս տարի եւս չկարողացավ տոնը նշել իր հայրենիքում.
«Իմ սիրելի Հայաստան, իմ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ 2016 թվականը ուրախ, առողջ եւ հաջող տարի լինի: Խորապես ցավակցում եմ մեր քաջ զինվորների ընտանիքների անդամներին, որ իրենց զավակները, պաշտպանելով մեր երկիրը, զոհվեցին բարբարոս ազգի ներկայացուցիչների կողմից: Սփյուռքում գտնվող հայերը կիսում են այս վիշտը: Մենք ձեր կողքին ենք: Մեր միասնականության ուժը աշխարհին երեւաց Էլեկտրիկ Երեւանի ցույցերի ժամանակ: Իսկ մեր ղեկավարներին կոչ եմ անում, որ ավելի լավը դարձնեն մեր հայրնակիցների կյանքը: Գիտեմ, որ քաղաքականությունը կեղտոտ խաղ է, բայց խնդրում եմ` ձեր եւ ձեր ընկերների գրպանների մասին մի պահ մոռացեք եւ մտածեք բոլոր հայերի մասին: Ես չեմ ասում, թե կատարյալ հայր եւ մարդ եմ, բայց ես ազնիվ կյանք եմ վարում, որպեսզի կարողանամ նույնը փոխանցել նաեւ որդուս»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Հոլիվուդի հայ աստղը:
Դերասանը շնորհակալ է բոլոր այն հայերին, որոնք անկախ դժվարություններից` մնացել են Հայաստանում եւ շարունակում են ապրել հայրենիքում:
«Չնայած մեզ համար դժվար տարի էր, մենք միեւնույն է հպարտանալու շատ առիթներ ունենք: Մենք ունենք մեր երկիրը, լեզուն եւ մշակույթը: Հազարավոր տարիների պայքարից հետո մենք դեռ ԿԱՆՔ: Կոչ եմ անում, որ այս տարին էլ մի լավ հայեցի նշենք: Տխրում եմ, երբ հեռվում լսում եմ, որ դժբախտություն է տեղի ունեցել իմ երկրում, իսկ ես այդտեղ չեմ, որ գոնե ինչ-որ բանով կարողանամ աջակցել իմ ազգին»,-ասում է Խանը, որը կարծում է` 2015-ը բավականին նպաստավոր տարի էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում.
«Թեեւ շատերը բողոքում են, Քարդաշյանի այցը կարեւոր քայլ էր մեզ համար, իսկ հետո Հայաստան եկավ Քոնանը: Մեր պայքարը դեռ չի ավարտվել եւ մենք հիանալի արդյունքի կարող ենք հասնել մեր համախմբվածության շնորհիվ: Կեցցեն իմ հայրենիքն ու հայրենակիցները: Սիրում եմ բոլորիդ: Աստված պահապան մեզ բոլորիս»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն