«Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի ֆոտոնախագծում ներկայացավ Գայանե Մարտիրոսյանի հեղինակած չորս զգեստներով: Չնայած դրսում բավականին ցուրտ էր` հանուն մեր ֆոտոշարքի Լիլիթը համաձայնվեց շատ բարակ զգեստով լուսանկարվել նույնիսկ սառնամանիքի պարագայում:
Նկարահանումից հետո գեղեցկուհին պատասխանեց նաեւ մեզ հետաքրքրող մի քանի հարցի:
-Լիլիթ, մի՞շտ ես պատրաստ լինում նկարահանվել ցանկացած պայմաններում` ցանցկացած եղանակի դեպքում…
-Այո, կարող եմ ասել, որ բավականին կոփված մարդ եմ… Դժվարությունների սովորել եմ դեռեւս ծնվածս օրվանից: Երբ 1988 թ-ին Գյումրիում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը, ես ընդամենը մի քանի ամսեկան էի: Մեր տունը եւս ավերվեց այդ դաժան դեպքից հետո. ինձ մայրս փրկեց ավերակներից… Համաձայն եմ ասվածի հետ, որ այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Այսպիսով, ինձ ցանկացած պարագայում ուժեղ մարդ եմ համարում:
-Երկրաշարժից հրաշքով փրկված աղջնակն ինչպե՞ս հայտնվեց մոդելային աշխարհում:
-Մոդելինգով սկսեցի զբաղվել 2012 թ-ից: Մինչ այդ ավելի շատ կենտրոնացած էի ուսմանս վրա, իսկ այդ ոլորտի հանդեպ բացարձակապես անտարբեր էի: Ծնողներիս, հատկապես, մայրիկիս խորհուրդով այդ տարի մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին, որտեղից էլ ինձ նկատեց «Ատեքս» նորաձեւության տան տնօրեն Օլգա Լավրենկոն, որն ինձ շատ աջակցեց այս ոլորտում: Սկսեցի հաճախել «Ատեքս» նորաձեւության դպրոցը: Հիշում եմ` ամեն օր Գյումրուց գալիս էի Երեւան: Իհարկե, շատ դժվար էր այդ ամենը, բայց կարեւորը` սիրով էի անում դա: Առհասարակ, ես ինչ անում եմ, սիրով եմ անում: Կարծում եմ` դա է հաջողության ամենակարեւոր գործոնը:
2012 թ-ից ինքս եմ փորձում ինչ-որ կերպ օգնել դժվարություններին առերեսվող մարդկանց` Գյումրու տնակային ավաններում ապրող հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Հուսով եմ` հաջողվում է ինչ-որ չափով մեղմել նրանց դժվարությունները:
-Լավ, խոսենք «Միսս Երկրագունդ» մրցույթից: Ոչ միայն հաղթեցիր «Տաղանդներ» փուլում, այլեւ համարվում էիր մրցույթի ֆավորիտներից մեկը: Չզարմացա՞ր, երբ հաղթող դարձավ Ֆիլիպինների ներկայացուվիչը:
-Մրցույթը հենց ֆիլիպիննական է եւ նախորդ տարի էլ էր Ֆիլիպինների ներկայացուցիչը դարձել հաղթող: Եթե անկեղծ` նման մրցույթներում կարեւոր են այն առաջարկները, որոնք ստանում ես դրանց ավարտից հետո: Ես, օրինակ, մի քանի առաջարկներ եմ ստացել Վիեննայից, Սինգապուրից, Թայվանից… դրանք դեռ քննարկման փուլում են: Առաջարկները վերաբերում են թե մոդելինգին, թե գեղեցկության մրցույթներին մասնակցությանը: Ինձ պարտված չեմ համարում: Ցանկացած մրցույթ ինչ-որ նոր հաջողության սկիզբ է: «Միսս Հայաստան» մրցույթում էլ չհաղթեցի, բայց փոխարենը ինձ նկատեցին «Ատեքս» նորաձեւության տանից, որտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը…
-Ասում են` գեղեցիկ կանայք ավելի ինքնավստահ են լինում: Համաձա՞յն ես այս մտքի հետ:
-Գեղեցկությունը, նախ եւ առաջ, հոգու եւ արտաքինի ներդաշնակությունն է: Շատ կանայք կան, որոնք գեղեցիկ են, բայց չեն նկատում դա եւ այլ ճանապարհների են դիմում գեղեցիկ երեւալու համար: Խոսքը պլաստիկ վիրահատությունների մասն է, որոնք ես չեմ ընդունում: Իսկ երբ կինը գիտակցում է իր գեղեցկությունը եւ երջանիկ է իր արտաքինով, նրա աչքերը փայլում են եւ նա ավելի բարի է լինում էությամբ: Ընդհանրապես, այն ինչ Աստված է ստեղծել, կատարյալ է: Աստծո ստեղծածը գեղեցիկ է եւ չպետք է այն փոխել:
-Լիլիթ, 2015 թվականը, կարծես թե, քեզ համար բավականին հագեցած տարի էր…
-Այո, բավականին… 2015 թ-ին ինձ նկատեց «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը եւ հրավիրեց մասնակցելու «Top Model Հայաստան» մրցույթին: Այն հաղթելուց հետո մասնակցեցի Եգիպտոսում կայացած «Top Model Աշխարհ» մրցույթին: Հենց այնտեղ էլ ինձ նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Միսս Երկրագունդ» մրցույթին:
Բացի այդ` նկարահանվեցի գովազդային հոլովակներում: Այս ամենի համար շնորհակալ եմ Աստծուն եւ իմ ընտանիքին, որոնք միշտ ինձ աջակցում են:
-Քանի որ տոները դեռ շարունակվում են, ի՞նչ կմաղթես Ամանորի առթիվ:
-Շնորհավորում եմ բոլոր հայերին: Ես շատ եմ սիրում մեր երկիրը: Այն պահպանող զինվորներին մաղթում եմ առողջություն եւ խաղաղ ծառայություն: Երիտասարդները թող ուրախ լինեն, տարեցները` անհոգ, իսկ երեխաների դեմքից թող ժպիտն անպակաս լինի: Մաղթում եմ, որ մեր երազանքները երբեք անպատասխան չմնան:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի
Զգեստները եւ դիմահարդարումը` Գայանե Մարտիրոսյան
Նկարահանումն իրականացվել է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում


















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել