Հունվարի 6-ին Կինո Պարկում կայացավ Մարկ Ֆուսկոյի եւ Վահիկ Փիրհամզէի հայերեն թագմանությամբ «Իմ քեռի Ռաֆայելը» հոլիվուդյան կոմեդիայի պրեմիերան, որի ռեժիսորն է Մարկ Ֆուսկոն, սցենարի հեղինակներն են՝ Վահիկ Փիրհամզէին եւ Սքոթ Յագեմանը, դերերում՝ Վահիկ Փիրհամզէի, Ռաքել Բլանկարդ, Թադեհ Ամիրյան, Ջեյսոն Ավալոս, Անահիտ Ավանեսյան, Օսթին Բաթլեր եւ Ֆրեդ Քրոս:
Հոլիվուդյան հուսահատ պրոդյուսերը համոզում է տարիքն առած մի հայազգի տղամարդու դառնալ ռեալիթի շոուի աստղ: Երբ քեռի Ռաֆայելը հայտնվում է Շումահերների ընտանիքում, անխուսափելի է դառնում մշակույթների բախումը:
«Մեր հերոսն ունի ընդամենը 1 շաբաթ, որի ընթացքում պետք է փրկի կործանման եզրին գտնվող ամերիկյան ընտանիքը: Ամերիկան ունի պրոբլեմ, իսկ հայազգի քեռի Ռաֆայելը ունի բոլոր լուծումները: Միակ խնդիրն այն է, որ բոլոր պայմանները թելադրում է հենց ինքը՝ քեռի Ռաֆայելը»,- ասել է Վահիկ Փիրհամզէին:
Ֆիլմում քեռի Ռաֆայելի ընտանիքի միջոցով ներկայացված են հայկական սովորույթները, արժեքները, տրված է պատմամշակութային տեղեկություն Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Հայկական ավանդական արժեքներով ապրող քեռի Ռաֆայելի խորհուրդները օգտակար են դառնում տարբեր ազգային պատկանելություն ունեցող մարդկանց համար, հատկապես՝ ամերիկյան փլուզվող ընտանիքի:
Ռաֆայելի եւ նրա որդի Համոյի կերպարները մարմնավորել է հենց Վահիկը:
«Շատ դժվար էր երկու տարբեր կերպար մարմնավորել: Մեկ ժամից ավել Ռաֆայելի կերպարի համար գրիմ էին անում: Նկարահանում էինք այդ կերպարին, հետո անցնում Համոյի կերպարի նկարահանմանը»,- ասաց Վահիկը:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան Միացյալ Նահանգներում կայացել է դեռեւս ամիսներ առաջ: Վահիկի խոսքով այն մեծ արձագանք է գտել Ամերիկայի տասից ավելի քաղաքներում:
Հավելենք, որ Երեւանում կայացած պրեմիերայի հյուրերն էին Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Սարգսյանը, Ռոլանդ Գասպարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անդրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ շատ ուրիշներ:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»