Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Դժվար էր փոխարինել մի դերասանուհու, որն արդեն սիրվել էր. Աննա Դովլաթյանը` «Ուրիշի հոգին» սերիալում նկարահանվելու մասին

14:33, 24 հունվարի

Երգչուհի Աննա Դովլաթյանին այժմ տեսնում ենք բոլորովին նոր կարգավճակում: Հիմա գեղեցկուհին նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, որտեղ  մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին` Արինային: Ի դեպ, վերջինիս նախկինում մարմնավորում էր դերասանուհի Օվսաննա Մինասյանը, որը նշանադրությունից հետո այլեւս չի նկարահանվում հեռուստասերիալում:

NEWS.am STYLE-ը զրուցել է Աննայի հետ` պարզելու, թե ինչպես է իրեն զգում նկարահանման հրապարակում եւ արդյոք չի՞ պատրաստվում ներկայանալ նաեւ երաժշտական նորություններով.

-Աննա, ինչպե՞ս ստացար հեռուստսերիալում նկարահանվելու առաջարկը:

-Առաջարկը շատ անսպասելի էր, բայց միեւնույն ժամանակ հաճելի: Ինձ մոտ մի փոքր վախ կար, քանի որ մտածում էի` իմ անփորձ լինելն ակնհայտ կերեւա եւ հեռուստադիտողի համար հաճելի չի լինի: Առավել եւս շատ դժվար էր փոխարինել մի դերասանուհու, որն արդեն սիրվել էր եւ հեռուստադիտողը նրան էր սովոր տեսնել այդ կերպարում:

-Նախկինում փաստորեն, քեզ չէի՞ր փորձել նմանատիպ նախագծերում:

-Նախկինում երբեք չէի փորձել ինձ նման նախագծերում, քանի որ միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչն իսկապես իրենն է:

-Ինչպե՞ս ես քեզ զգում նկարահանման հրապարակում: Հե՞շտ ես յուրացնում կերպարդ:

-Նկարահանման հրապարակում ինձ զգում եմ շատ հանգիստ, քանի որ ինձ հետ աշխատող թիմն ու մյուս պրոֆեսիոնալ դերասանները չեն թողնում, որ ես ինչ-որ լարվածություն զգամ: Դա շատ է օգնում, որ էլ ավելի շուտ ըմբռնեմ կերպարը:

-Ի՞նչ կասես քո հերոսուհու մասին:

-Մինչ այդ դերը կերտելը, ծանոթացա կերպարի հետ եւ ինձ շատ դուր եկավ նրա բնավորությունը, բարոյականությունն ու չարի դեմ պայքարելու ձգտումը: Չգիտեմ, թե որքանով է ինձ մոտ ստացվում, բայց փորձում եմ անել ամեն ինչ, որ հեռուստադիտողին հաճելի լինի դիտել իմ խաղը:

-Իսկ երաժշտական ասպարեզում նորություններ ունե՞ս:

-Այո, կունենամ երաժշտական նորություն, որը կլինի զուգերգի տեսքով: Երգը կլինի հայերեն լեզվով, բայց դեռ չգիտեմ, թե ում հետ կկատարեմ այն:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աննա Դովլաթյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search