Ճիշտ կին լինելու առաջին կանոնը. Նա պետք է սոցիալական տեսակետից հետաքրքիր լինի
Միայն այդ դեպքում նա կարող է հետաքրքիր լինել ինքն իր համար, զարգանալ այդ ուղղությամբ ու չլինել զոհի դերում: Դրա համար էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են ամուսնանալ զուտ կյանքը դասավորելու կամ էլ ուրիշի հաշվին ապրելու համար, ուզում ենք հայտնել, որ դա երկար չի տեւի: Զոհի կամ էլ տզրուկի դերը ստանձնած կինը շատ արագ դառնում է անհետաքրքիր՝ անկախ նրանից, թե ինչ տեսք կամ բարեմասնություններ նա ունի: Քանի որ այդ դեպքում նրա դերակատարումը ի վերջո սահմանափակվում է «մոր» ու «սպասուհու» դերերով: Դրան գումարվում է նաեւ կանացի չբավարարվածությունն, ու ամեն ինչ սկսում է փլուզվել: Նա ինքը, ընտանիքը, նրա կողքին գտնվող տղամարդը ու նրա բիզնեսը կամ աշխատանքը: Կնոջ գեղեցկությունը նրա էներգիայի մեջ է: Նրա մեջ, թե ինչով է նա այս աշխարհն ու մյուսներին ձեւափոխում իր ներկայությամբ, իր մասնակցությամբ: Տզրուկներն ապրում են ճահճի մեջ, հետեւաբար նման կնոջ էներգիան նույնպես լճացած ու փչացած կլինի: Կինը պետք է այն թարմ օդը լինի, որի շնորհիվ հնարավոր է առողջանալ, ապաքինվել ու վերականգնվել:
Երկրորդ կանոն. Կինն ինքն է պատասխանատվություն ստանձնում իր կյանքի ճիշտ ուղու եւ ճիշտ որոշման համար
Նա պետք է կարողանա պատասխանատու լինել սեփական աճի ու զարգացման համար: Կանացի երջանկությունը հնարավոր է ապահովել միայն հաղթահարելով կանացի էության բացասական կողմերը: Յուրաքանչյուր կին հստակ զգում է իր ներքին պառակտումը: Կինը չի ուզում ինքն իրեն մինչեւ վերջ ճանաչել, վախենալով նրանից, ինչը թաքնված է իր հոգում: Կինն ունակ է ընկալել միայն ինքն իր այն փոքրիկ մասնիկը, որը բանաստեղծները ու փիլիսոփաները գովերգում են որպես զարմանալի ու աստվածային : Սակայն այդ գովերգվող իրականությունն ամենեւին էլ ունակ չէ փոխել կնոջ դաժան ճակատագիրը՝ կտրված լինել իր ներքին միջուկից, ինչն էլ հենց վախ է ծնում: Կնոջ կյանքը լի է դաժան հակասություններով: Պարզապես անհավանական է, թե ինչպես է նրա հոգում հրեշտակը կարողանում հանգիստ գոյակցել սատանաի հետ: Կինն ապրում է մի աշխարհում, որտեղ կանոններ դեռ չեն սահմանել: Եվ նա ինքը պետք է գտնի ճիշտ ուղին, ճիշտ որոշումը:
Կանոն երրորդ. Կինը պետք է ինքն իրեն սիրի այնպիսին, ինչպիսին կա
Չհավակնի, որ որեւէ մեկը պետք է իրեն ավելի շատ սիրի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան է նա սիրում ինքն իրեն: Եվ դրանից է կախված՝ արդյոք նա կկարողանա հասկանալ, թե ինչպես է պետք սիրել մեկ ուրիշին: Կինը կարող է ուրիշին սիրել միայն այն բանից հետո, երբ կսովորի ինքն իրեն սիրել
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք