1. Եթե դուք կարող եք...
Եթե դուք կարող եք ձեր օրը սկսել առանց կոֆեինի, եթե դուք միշտ կարող եք կենսուրախ լինել ու անտեսել ցավերն ու վատ ինքնազգացողությունը, եթե դուք կարող եք խուսափել դժգոհելուց ու մարդկանց չհոգնեցնել ձեր խնդիրներով, եթե դուք կարող եք նույն սնունդն ուտել ամեն օր ու շնորհակալ լինել դրա համար, եթե կարողանում եք հասկանալ սիրելի մարդուն, երբ նա բավականաչափ ժամանակ չի հատկացնում ձեզ, եթե կարող եք չլսելու տալ սիրելի մարդու մեղադրանքները, երբ ամեն ինչ ձախողվում է ոչ ձեր մեղքով, եթե դուք կարող եք հանգիստ ընկալել քննադատությունը, եթե դուք կարող եք ձեր աղքատ ընկերոջը նույն կերպ վերաբերվել ինչպես հարուստին, եթե կարող եք ապրել առանց ստի ու խաբեության, եթե կարողանում եք սթրեսը հաղթահարել առանց հաբերի, եթե դուք կարող եք անկեղծորեն ասել, որ ոչ մի նախապաշարմունք չունեք մաշկի գույնի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման կամ քաղաքական հայացքների հարցում, ուրեմն դուք հասել եք ձեր շան զարգացման մակարդակին. Ուինսթոն Չերչիլ
2. Մանրուքների ուժը
Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե գորտին գցես տաք ջրով կաթսայի մեջ: Նա անմիջապես դուրս կցատկի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ նույն գորտին սառը ջրով կաթսայի մեջ գցես, հետո կաթսան դնես կրակի վրա ու աստիճանաբար տաքացնես: Գորտը կլիցքաթափվի: Նա իհարկե կնկատի, որ ջուրը տաքանում է, բայց կմտածի. «Մի քիչ տաքությունը չի խանգարի»: Եվ այդ ամենը կավարտվի նրանով, որ գորտը կեփվի: Կյանքում շատ բան աստիճանաբար է կուտակվում: Հատկապես պարտքերը, ավելորդ քաշը ու վատ առողջությունը: Չի կարելի թերագնահատել մանրուքները:
3. Դավաճանության սկզբունքը
Մի օր դու կհասկանաս, որ կան մարդիկ, որոնք երբեք չեն դավաճանում, բայց դրա համար դու ստիպված ես շատ դավաճանությունների միջով անցնել: Մի օր կհասկանաս, որ արտաքին փայլը ոչինչ է ներքին գեղեցկության համեմատ: Քանի որ այն ամենը, ինչ արտաքուստ է՝ ընդամենը մինչեւ առաջին անձրեւն է: Իսկ այն, ինչ ներսում է՝ միշտ է փայլում: Նույնիսկ եթե կրակը մի քիչ մարում է: Բավական է մի քիչ փչես ու կրակը նորից կբռնկվի: Մի օր դու կհասկանաս, որ շատ բանաձեւեր ու աֆորիզմներ, որոնք դու անընդհատ լսում ես կյանքում, դատարկ ու գեղեցիկ բառեր են, ոչ ավելին: Կարեւոր են միայն այն ճշմարտությունները, որոնց դու ինքդ ես հասկացել: Մի օր դու կհասկանաս, որ բարությունը, քնքշանքը ու հոգատարությունը ներքին ուժի դրսեւորումներ են, այլ ոչ թե թուլության:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն