ԽՈՅԵՐ
Այնպե՛ս եք ցանկանում ասել այն, ինչ վաղուց տանջում է ձեզ, սակայն նայելով ձեր սիրելի էակի անմեղ աչքերին՝ հասկանում եք, որ չեք կարող ձեզ թույլ տալ դա: Սակայն եթե վճռել եք բարձրաձայնել այդ մասին, ուրեմն ոչինչ հաշվի մի առեք:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը շատ դժվարությամբ կհասկանա ձեզ: Իսկ եթե հաջողվի, ուրեմն Նա իսկապես շատ է սիրում ձեզ եւ կարող եք վստահել Նրան: Համոզված եղեք, որ Նրա սերն ու ջերմությունը շատ մեծ է:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս կենդանի շունչ բերել ձեր սիրելիի տուն: Փոքրիկ կատուն, շնիկը կամ բույսը ներդաշնակություն եւ թարմություն կմտցնի ձեր հարաբերություններում, եւ դուք ավելի լավ կհասկանաք միմյանց:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր ընտրյալը ոչ միայն ձեր սիրելի անձնավորությունն է, այլեւ մտերիմ ընկերը: Հետեւաբար, կարող եք կիսվել Նրա հետ եւ խոսել այն ամենի մասին, ինչը խոցել է ձեր հոգին: Խնդրեք Նրան, որ լսի ձեզ եւ խորհուրդ տա: Միասին դուք ավելի հեշտությամբ կլուծեք ձեր առջեւ ծառացած խնդիրները եւ դուրս կգաք դժվարին իրավիճակից:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աշխատանքը խոչընդոտելու է անձնական կյանքին: Ազդեցությունն այնքան մեծ կլինի, որ ձեր ընտրյալը կսկսի երկմտել՝ արդյոք ինքն է ամենակարեւորը ձեր կյանքում: Փորձեք բացատրել, որ ձեզ համար գլխավորը հենց Նա է, պարզպաես հարկավոր է գլուխ բերել կուտակված գործերը:
ԿՈՒՅՍԵՐ
Ինտելեկտուալ հարցեր քննարկելու օր է: Կարեւոր է միասին լինել, զրուցել, քննարկել, խորհուրդներ տալ, ուղղորդել եւ այլն: Էլ ո՞վ պետք է խոսի եւ հասկանա Նրան, եթե ոչ դուք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը մեծ հոգնածություն կզգա: Միգուցե նա արդեն հոգնել է իր աշխատանքից կամ ուսումից եւ ձեր դժվար ու անհասկանալի հարաբերություններից: Ամեն դեպքում փորձեք հետաքրքրվել եւ պարզել, թե վիճակում է Նա, ինչն է անհանգստացնում ձեր սիրելի էակին: Միգուցե հենց դուք կարող եք օգնել Նրան:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր պետք է վերջ դնեք այն ամենին, ինչից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Դուք հանգիստ եւ խաղաղ կյանքի մասին վաղուց էիք երազում: Սակայն ամեն քայլ անելուց առաջ երկար մտածեք եւ փորձեք հասկանալ, թե ինչ հետեւանքներ կունենան դրանք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար է լինելու ձեր սիրելի անձնավորությանը բացատրել այս կամ այն հարցը, որն ակնհայտ ճշմարտություն է ձեզ համար: Որքան էլ փորձեք, միեւնույնն է, նա չի հասկանալու ձեզ: Իսկ միգուցե նրան համոզելու փոխարեն գործի՞ անցնեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփվելու համար բարձր տրամադրություն է ձեզ հարկավոր: Մտածու՞մ եք, թե ինչպես կարող եք բարձրացնել ձեր տրամադրությունը: Աստղերը հուշում են հիշել մանկության մուլտֆիլմերը, անձնական արխիվից հին տեսանյութերը կամ լուսանկարները: Այդ դեպքում դուք պարզապես երջանկությունից կշողշողաք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Փետրվարի 8-ը կորցրածը վերագտնելու օր է: Այսօր ոչ միայն կորցրած գրիչներ կամ այլ իրեր եք գտնելու, այլեւ ձեզ սիրող մարդկանց, ընդ որում՝ նրանք այնքան շատ կլինեն, որ դուք մեծ զարմանք կապրեք: Արդյունքն այնքան տպավորիչ կլինի, որ երեկոյան կսկսեք մտածել, թե ինչպես էիք կորցրել այդ ամենը:
ՁԿՆԵՐ
Բավականին ծայրահեղական եւ դժվար օր է ձեզ սպասվում: Այնպիսի տպավորություն կստեղծվի, իբրեւ կանգնած եք անդունդի եզրին եւ ցանկացած սխալ քայլ կարող է կործանել ձեզ եւ ձեր հարաբերությունները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը