Երեկ` փետրվարի 11–ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Խաղասեղանին սերն է» ռուսական ֆիլմի հայաստանյան պրեմիրերան: Ֆիլմի հիմքում ընկած է հայկական «Poker.am» կատակերգությունը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Հովհաննես Ազոյանը: Դրա ռուսական տարբերակում գլխավոր դերակատաը կրկին Հովհաննեսն է:
Ի դեպ, ֆիլմի դերասաններից միայն նրան են հրավիրել նկարահանվելու նաեւ ռուսական տարբերակում.
««Небо» ընկերությունը դիտելով «Poker.am»-ը` այն հավանել է եւ որոշել նույն սցենարով ֆիլմ ներկայացնել ռուսական շուկայում: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում եւ Վեգասում»,-նշեց Հովհաննեսը` ավելացնելով, որ առաջին անգամ էր աշխատում այս թիմի հետ.
«Ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է` Նիկիտա Միխալկովի տղան: Պետք է ասեմ, որ հետաքրքիր էր այս թիմի հետ աշխատելը: Եթե համեմատենք Poker.am-ի հետ, այնտեղ ծիծաղելի դրվագներն ավելի շատ էին, քան այստեղ, բայց ընդհանուր առմամբ` ինձ դուր եկավ ֆիլմը»,-արդեն պրեմիերայից հետո մեզ հետ կիսվեց ֆիլմի գլխավոր դերակատարը, ում ձայնն, ի դեպ, ֆիլմում հնչունափոխված էր.
«Ձայնս հնչունափոխված է պրոդյուսերների որոշմամբ: Երեւի կինոթատրոններում ցուցադրելու համար ակցենտս խանգարում էր: Ինչ վերաբերում է կերպարիս` երկրորդ անգամ ավելի դժվար էր նրան կերտելը, բայց կարծում եմ` վատ չստացվեց»:
Պրեմիերային ներկա էր նաեւ «Poker.am»-ի գլխավոր դերակատարներից ռեփեր Միշոն, որի հերոսին ֆիլմում փոխարինում է ռուս հայտնի դերասան Անդրեյ Բուրկովսկին:
«Այն փաստը, որ Հայաստանում նկարահանված ֆիլմի տարբերակը նկարահանում են արտերկրում արդեն գովելի է: Ինձ թվում է` Հովոն անփոխարինելի է, իմ կերպարին կարող են փոխարինել, բայց նրան ոչ»,-ասում է Միշոն:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին նաեւ մի շարք հայտնի հյուրեր` հաղորդավարներ Արման Մարգարյանը, Էրիկ Անթառանյանը, Լիլիթ Մուրադյանը, երգիչ Ռոլանդ Գասպարյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ այլք:
«Ուրախ եմ, որ կան հայ-ռուսական համագործակցություններ, որոնց օգնությամբ հայ հանդիսատեսը կարող է տեսնել մեր արտիստների աշխատանքը որոշակի ժանրի մեջ եւ շատ կցանկանայի, որ պրեմիերային ներկա հանդիսատեսը, անպայման, վերջում ծափահարի մեր արտիստներին»,- նշեց Նազենի Հովհաննիսյանը` ավելացնելով.
«Մի բան կարող եմ հստակ ասել` այս ժանրի մեջ Հովհաննեսը գտել է իր տեղը, դիրքը եւ ազդեցությունը: Նա մի հայացքով կարողացավ ավելի շատ բան ասել, քան շատ դերասաններ երկար տեքստերով»:
«Խաղասեղանին սերն է» ֆիլմի ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է: Դերերում հանդես են եկել Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Ալեքսանդր Ռեւան, Եկատերինա Շպիցան, Ալլա Միխեեւան եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի













Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում