Անհավանական, բայց շատ հաճելի նորություն։ Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը կարծես պատրաստվում է մասնակցել Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին։ Ճիշտ է, այս մասին երգչուհին, որը փաստորեն սկսել է իր հաստատուն քայլերն անել նաեւ որպես մոդել, չի հայտարարել, սակայն նրա Facebook-յան գրառումները դրա վառ ապացույցներն են։
Վերջերս Իվետան մեկնել է ԱՄՆ-ը. սկզբում՝ Լոս Անջելես, իսկ հիմա՝ Նյու Յորք։ Երեկ երեկոյան երգչուհին երկու՝ առաջին հայացքից ոչինչ չասող լուսանկար է հրապարակել, սակայն ավելացրած հեշթեգերը շատ խոսուն են։

Առաջին լուսանկարում Իվետան գրել է.
«Ջի՞նս, թե՞ կաշի.. այս է խնդիրը»,- ավելացնելով #gettingready #meetmeatpolo հեշթեգերը։
Իհարկե, մեր ուշադրությունը գրավեց երկրորդ հեշթեգը՝ «Meet me at polo», որը վերջերս հաճախ կարելի է նկատել Twitter-ում, ինչը նշանակում է կհանդիպենք աշխարհահռչակ դիզայներ Ռալֆ Լոուրենի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը։ Ի դեպ, լուսանկարը տեղադրելիս Իվետան նշել է հենց հանրահայտ դիզայներին։

Իսկ երկրորդ լուսանկարի, որտեղ Իվետան երկրպագուներին տեղեկացնում է, որ Լոս Անջելեսից մեկնում է Նյու Յորք, #losangeles #newyork #nyfw16 #meetmeatpolo հեշթեգերից կրկին կարելի է հասկանալ, որ Իվետան մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Նորաձեւության շաբաթին (#nyfw16 - Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ 2016)։
Դե ինչ, անհամբերությամբ սպասում ենք, Իվետա։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի
