Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանը շարունակում է նոր արկածներ փնտրել։ Օրեր առաջ նա մեկնել էր Լաս Վեգաս՝ տեղի գեղեցկուհիների հետ ծանոթանալու:
«Վեգաս, գալիս եմ քո փողերի, կանանց եւ ալկոհոլի հետեւից»,- գրել էր Բիլզերյանը:

Այնուհետեւ Քալիֆորնիա վերադարձած Բիլզերյանը որոշել է նոր մարտահրավեր նետել ինքն իրեն։ Դենը ցանկանում է կրկին մեկնել Վեգաս` ինքնաթիռի փոխարեն նախընտրելով հեծանիվը։ Պոկերի Բիլ Գեյթսը (ինչպես ինքն է իրեն անվանում) Facebook-ում տեղեկացրել է իրեն հետեւող օգտատերերին, որ գրազ է եկել ու պատրաստվում է 48 ժամում Լոս Անջելեսից հեծանիվով հասնել Վեգաս։
«600 հազար դոլարով գրազ եմ գալիս, որ կարող եմ հեծանիվով 48 ժամում Լոս Անջելեսից գնալ Վեգաս։ Մոտ 300 մղոն (մոտ 482կմ)։ Արդեն 18 տարի է հեծանիվ չեմ վարել եւ մարզվելու համար ունեմ մեկ ամիս»,- նշել է Դենը։
Ի դեպ, հայտնի դերասան, երգիծաբան Ջո Ռոգանը առաջարկել է Բիլզերյանին մարզումների համար դիմել աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգին.

«Եղբայր, Լենս Արմսթրոնգն ասաց, որ պատրաստ է օգնել քեզ գրազի հարցում։ Կուզե՞ս համարդ տամ իրեն»,- գրել է Ռոգանը, որի առաջարկը գնահատել եւ ընդունել է Դենը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի
