Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Լեոնարդո Դի Կապրիո. Տասը հետաքրքիր փաստ լավագույն դերասանի մասին

16:25, 29 փետրվարի

Այդքան սպասված «Օսկար 2016»-ն էլ անցավ պատմնության գիրկը: Ֆիլմասերներն այս տարի ավելի շատ սպասում էին ոչ թե բուն մրցանակաբաշխությանը, այլ որպես հաղթող Լեոնարդո Դի Կապրիոյի անունը լսելուն: Դե ինչ, աշխարհի կինոսերների մեծամասնության բաղձալի երազանքն էլ կատարվեց: NEWS.am STYLE-ը եւս միանում է Լեոյին ուղղված բոլոր շնորհավորանքներին եւ նրա հաղթանակի առթիվ ներկայացնում ենք տասը հետաքրքիր եւ ոչ այնքան հայտնի փաստեր սիրված եւ արդեն օսկարակիր դերասանի մասին:

Դերասանի մայրը նրան Լեոնարդո է անվանել, քանի որ, երբ նա հղի էր եւ նայում էր Դա Վինչիի նկարին, Լեոն առաջին անգամ զգացնել տվեց իրեն: Այսպես էլ առաջացավ նրան Լեոնարդո անվանելու միտքը` ի պատիվ հայտնի նկարչի:

Քանի որ Լեոն չէր հաճախում հանրակրթական դպրոց (պատճառը վտանգավոր շրջապատն էր), նա դեռ փոքր տարիքից ներքաշվել էր նկարահանումների մեջ:

Առաջին անգամ Դի Կապրիոն նկարհանվել է հինգ տարեկան հասակում` Romper Room կոչվող հեռուստաշոուում: Սակայն ապագա աստղն այդ ժամանակ, բավականին, աշխույժ երեխա էր եւ սիրում էր ամեն ինչ ջարդել եւ փչացնել: Այդ պատճառով էլ ռեժիսորը հրաժարվեց նրա հետ շարունակել աշխատանքը:

Լեոն ամենասիրելի դերասաններից է, քանի որ նա աչքի է ընկնում ոչ միայն իր տաղանդով, այլեւ կարգապահությամբ: Ի տարբերություն շատ աստղերի` հոլիվուդյան դերասանը երբեք գործ չի ունեցել թմրանյութերի հետ: Այդ պատճառով էլ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումներից առաջ նա այս թեմայով զրուցել է թմրանյութերի մասնագետի հետ, որպեսզի ավելի լավ կարողանա կատարել իր դերը:

Առաջին անգամ Դի Կապրիոն «Օսկարի» առաջադրվել է 1993-ին` «Ի՞նչ է ուտում Գիլբերտ Գրեյփը» ֆիլմում Առնի Գրեյփին մարմնավորելու համար:

2013 թ-ին Hollywoord Reporter-ին տված հարցազրույցի ժամանակ դերասան Մարկ Ուոլբերգը խոստովանել է, որ ինքն ու Դի Կապրիոն իրար բառի բուն իմաստով ատում էին, երբ 1995 թ-ին միասին  նկարահանվում էին «Բասկետբոլիստի օրագրերը» ֆիլմում:

Դի Կապրիոն այնքան սիրված է, որ շատ գրողներ նրա մասին գրքեր են հրատարակել: Օրինակ` հեղինակ Գրեյս Կատալանոն նրա մասին երկու գիրք է հասցրել գրել, երբ դերասանը դեռ 25 տարեկան էլ չկար:

Նա հրաժարվել է նկարահանվել «Ֆոկուս-պոկուս» սարսափ ֆիլմում, որտեղ նրան առաջարկել էին Մաքս Դենիսոնի դերը: Սա այն դեպքում, երբ դերասանին խոստանում էին վճարել ավելին, քան նա երբեւէ կկարողանար վաստակել:

Ժամեր առաջ դերասանն ստացավ իր առաջին «Օսկար» մրցանակը: Շատերը կարծում են, որ Լեոյին վաղուց պետք է շնորհեին արձանիկը: Իսկապես, խոստովանեք, որ մինչ «Փրկվածը» ֆիլմը, Դի Կապրիոն իր կարիերայի մոտ 25 տարիների ընթացքում արդեն հասցրել էր նկարահանվել մի շարք հայտնի ֆիլմերում եւ փայլել իր հերոսներին կերտելու տաղանդով:

Շնորհավոր, Լեո :)

Սյունե Առաքելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search