Այսօր հանրահայտ պարուհի, pole-dance –ի աշխարհի չեմպիոն եւ մեր կողմից սիրված VARDA–ն 31 տարեկան դարձավ:
Պարուհին հաճախ է Հայաստան գալիս, որտեղ բացի շոուբիզնեսին վերաբերող նախագծերից, նաեւ բարեգործական ակցիաների է մասնակցում:

Մենք հաճախ ենք նյութեր պատրաստել նրա հետ ու մեր կողմից ուզում ենք նշել, որ աղջիկը շոու-բիզնեսի մյուս աստղերից տարբերվում է իր անկեղծությամբ ու շիտակությամբ՝ թե երկրպագուների, թե ինքն իր նկատմամբ:
VARDA -ի հետ շատ հեշտ է աշխատելը, քանի որ նա աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ է մոտենում, իսկ երբ սխալվում կամ թերանում ես, չի «հարձակվում» քեզ վրա ու փորձում աչքերդ հանել, այլ աջակցում է քեզ ու չի կառչում նեգատիվից:

Անցած տարի, երբ մենք պարուհուց հարցրեցինք՝ արդյոք նա մտադիր չէ նաեւ Հայաստանում պարարվեստի դպրոց բացել, VARDA-ն անկեղծ պատասխանեց.
«Ես վաղուց եմ պատրաստ պարարվեստի դպրոց բացել Հայաստանում: Ես սպասում եմ, որ Հայաստանը դրան պատրաստ լինի»։
Իր ծրագրերի մասին պարուհին ավելի վաղ մեզ պատմել էր.
«Պարից բացի ես բիզնեսով էլ եմ զբաղվում: Բայց այս բիզնեսը անքակտելիորեն կապված է իմ արվեստի հետ: Ես Մոսկվայում պարարվեստի դպրոց ունեմ, նաեւ մի քանի խանութ: Ես ծրագրում եմ ընդլայնել սահմանները եւ ուզում եմ, որ ամբողջ աշխարհի կանայք կարողանան հագնել VARDA TM հագուստը ու պարերով զբաղվել VARDA դպրոցում: Կարեւորը, որ դա նրանց երջանկացնի ու ինքնավստահ դարձնի»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է VARDA–ին՝ նրան մաղթելով երջանկություն անձնական կյանքում ու հարսանիք Հայաստանում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 17 սեպտեմբերի
Իլոն Մասկի մայր. Իմ որդին երեք տարեկանում արդեն հանճար էր14:18, 17 սեպտեմբերի
Պենելոպե Քրուզը նվաճել է կարմիր գորգը՝ շքեղ փետուրե զգեստով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում13:28, 17 սեպտեմբերի
Գարուն վերադառնում է Երևան. լեգենդար Քվազիմոդոն սեպտեմբերի 22-ին հանդես կգա մեծ համերգով13:23, 17 սեպտեմբերի
Մադոննան վերադառնում է MTV VMA մրցանակաբաշխություն 23 տարի անց և կբացի արարողությունը կենդանի ելույթով12:34, 17 սեպտեմբերի
16 ժամ շքեղության շղարշ. Ամալ Քլունիի, Անջելինա Ջոլիի և Քերի Ռասելի սիրելի բույրը12:13, 17 սեպտեմբերի
Իլոն Մասկի նախկին ընկերուհին հայտարարել է, որ նա ունի «սերմնային ավտոմատ»12:07, 17 սեպտեմբերի
Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը11:34, 17 սեպտեմբերի
Չարլի XCX-ը Playboy-ի շապիկին. մերկ կուրծք, փոքրիկ սթրինգ և ամուսնու հետ սեքսի մասին բացահայտումներ11:18, 17 սեպտեմբերի
L'Oréal-ը «խլել է» LVMH-ից Ֆրանսիայի ամենաարժեքավոր ընկերության տիտղոսը10:49, 17 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանի գրավիչ կերպարը Փարիզում՝ Լյուիս Հեմիլթոնի հետ հանդիպման ժամանակ10:25, 17 սեպտեմբերի
«Մենք շուտով կմոռանանք նրան». Դիանայի եղբայրը բացահայտել է Չարլզի ցնցող խոսքերը նրա մահից հետո09:00, 17 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ