Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Գոհարը, Նազենին, Սոֆին, Շուշաննան, Սոսը եւ այլք` Մկրտիչ Արզումանյանի «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային

10:09, 4 մարտի

Երեկ` մարտի 3-ին, մեծ էկրաններ բարձրացավ Մկրտիչ Արզումանյանի եւ Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունը: Մինչ ֆիմի պրեմիերան` կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանն ու դերասաններ Արմեն Քուշկյանն ու Տիգրան Գյուլումյանը ներկայացրեցին ֆիլմի սյուժեն եւ կիսվեցին իրենց սպասումներով ու ոգեւորությամբ.

«Շատ ենք սպասել այս օրվան: Վերջապես կկարողանաք գնահատել վերջին շրջանի մեր զբաղվածության արդյունքը: Ուրախ եմ, որ կարողացել ենք ֆիլմի շուրջ հավաքել լավագույն մասնագետներին»,-նշեց պրոդյուսերը:

Մկրտիչ Արզումանյանն էլ համոզված է, որ չնայած Իվետան պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, հանդիսատեսի մոտ դրական էմոցիաներ կառաջանան նրա խաղը տեսնելիս:

Արդեն պրեմիերայից հետո զրուցեցինք գլխավոր դերակատարների հետ, քննարկեցինք նրանց կերպարներն ու փորձեցինք պարզել` արդյո՞ք հավանել են ֆիլմի վերջնական արդյունքը.

«Շատ լցված ու հուզված եմ: Հատկապես, հուզիչ էին գլխավոր հերոսի մանկության հիշողությունները, հերոսների զգացմունքային հարաբերությունները եւ այլն»,-նշեց Մկրտիչ Արզումանյանն` ավելացնելով, որ, չնայած որոշ ենթադրությունների,  ֆիլմը երկրորդ մաս չի ունենալու.

«Ես այնպես կանեմ, որ նույն ֆիլմի շարունակությունը չնկարենք: Կստեղծենք ուրիշ ֆիլմ, որը լիովին կտարբերվի այս մեկից»:

Ֆիլմում Արմեն Քուշկյանը մարմնավորում է բացասական կերպարի, ինչն անսովոր է նրա դեպքում, քանի որ կապուտաչյա դերասանին հաճախ տեսնում ենք դրական կերպարներում.

«Տպավորություններս շատ լավն են: Կարծում եմ` ստացված ֆիլմ է, որը կարելի է նայել մեկից ավելի անգամ: Սարսափելի շոգ պայմաններում ենք աշխատել, բայց, ըստ իս, բավականին լավ արդյունք ունենք»,-ասում է Արմենը` նշելով, որ  միշտ էլ ցանկություն ունեցել է բացասական կերպար մարմնավորելու.

«Ասեմ, որ բացասական կերպարի մեջ ես ինձ ավելի լավ եմ զգում, որովհետեւ այդպիաի կերպարն աշխատելու շատ տեղ է տալիս: Հերոսը, որին մարմնավորում եմ, չարի նոր տեսակ է, նա պարզապես հղփացած հարուստ տղա չէ: Ոչ, նա կրթված է,  բայց ավելի վտանգավոր է: Նա ունի ինտելեկտ եւ հոգեկան շեղվածություն»,-իր հերոսին այսպես է բնութագրում երիտասարդ դերասանը:

Բացի ֆիլմում նկարահանված դերասաններից` «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգության պրեմիերային ներկա էին նաեւ մի շարք այլ հայտնի հյուրեր` Գոհար Գասպարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Շուշաննա Թովմասյանը, Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Էրիկ Անթառանյանը, Անահիտ Շահբազյանը եւ այլք:

 «Շատ լավ տպավորություններ եմ ստացել ֆիլմից. դրական էներգիայով աշխատանք էր: Շնորհավորում եմ Մկոյին, շատ եմ սիրում, գնահատում ու հարգում իր աշխատանքը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Սոս Ջանիբեկյանը:

Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժեին, այն պատմում է մի տաքսու վարորդի մասին, որն իր ավտոմեքենան ժառանգություն է ստացել հորից՝ Արշավիր Խոջոյանից։ Նա խորհրդային տարիներին ստեղծել է առաջին հայկական մարդատար մեքենայի մոդելը եւ այն կոչել «Հրթիռ» («ЕрАЗ Ракета»): Հենց այդ «հրթիռով» էլ Աղասիկը մի օր բախվում է գեղեցկուհի Սաթենիկին, որին մարմնավորում է Իվետա Մուկուչյանը: Այդտեղից էլ սկսվում են ֆիլմի հերոսների անհավանական արկածները:

Նշենք, որ ֆիլմի դերակատարներից Իվետա Մուկուչյանն ու Շողեր Գրիգորյանը չեն կարողացել ներկա լինել պրեմիերային, քանի որ այս օրերին Հայաստանում չեն գտնվում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search