Կնճիռների վերաբերյալ հինգ առասպել, որոնք արդեն վաղուց բացահայտելու ժամանակն է
Առասպել № 1. Այդ ամենը ժառանգական է
Ոչ, այդպես չէ: Եթե քո մոր եւ տատիկի մոտ դրանք վաղ են ի հայտ եկել, չի նշանակում, թե դու պիտի 18 տարեկանում բոտոքսի հերթ կանգնես: Շքանշանի հակառակ երեսն ավելի տխուր է. եթե տատիկդ թոշակի է անցել դեմքին որեւէ կնճիռ չունենալով, դա եւս քեզ ոչինչ չի երաշխավորում: Շրջակա միջավայրը, սննդակարգը, կենսակերպը, սթրեսները եւ ամենակարեւորը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը. ահա թե ինչը նշանակություն ունի:
Առասպել № 2. Ճարպոտ մաշկն ավելի ուշ է ծերանում
Ինչպես էինք մեզ սփոփում այդ «գործոնով»` ուսումնասիրելով հերթական պզուկը եւ լայնացած ծակոտիներին կոնսիլեր քսելով: Բայց ոչ. կոլագենի եւ էլաստինի մանրաթելերի վիճակը ոչ մի կերպ կախված չէ ճարպագեղձերի ակտիվությունից: Այնպես որ, քեզ հույսեր մի տուր եւ մաշկդ պաշտպանիր ծերացումից:
Առասպել № 3. Որքան ավելի վաղ սկսես anti-age միջոցներ օգտագործել, այնքան լավ
Դա էլ չէ: Քսուքը, շիճուկը կամ օգտագործվող այլ միջոցները պիտի բավարարեն մաշկի ընթացիկ պահանջներին: Մարդու ցանկությունների հետ համեմատիր. եթե տորթ ես ուզում, տապակած կարտոֆիլը խնդիրը չի լուծի: Եթե ուզում ես խմել, աղցան չես ուտի: Այնպես որ, ժամանակից շուտ հակատարիքային միջոցներ ես օգտագործում, կարող ես նույն հաջողությամբ դրանք աղբի մեջ նետել:
Առասպել № 4. Մաշկը սովորում է քսուքին եւ դադարում է աշխատել
Այո, երկար ժամանակ մաշկի` քսուքի բաղադրիչներին ընտելանալու առասպելը ակտիվորեն մտցվում էր զանգվածների գիտակցության մեւ: Բայց առայժմ այդ հիպոթեզի ոչ մի ապացույց չկա: Փոխարենը համոզիչ ապացույցներ կան, որ ամեն մարդ տարբեր է եւ մաշկին անհատական մոտեցման կարիք ունի: Եվ եթե գտել ես «քո» քսուքը եւ տեսնում ես արդյունքը, հիմարություն է դրանից հրաժարվել չփորձված նորույթի օգտին:
Առասպել № 5. Որքան քիչ ժպտաս, այնքան քիչ կնճիռ կունենաս
Ոչ միայն ժպիտը, այլեւ դիմախաղերն ընդհանրապես ծալքերի առաջացման են հանգեցնում: Ցանկացած դիմախաղ: Այնպես որ, եթե ժպիտի փոխարեն քայլես մռայլ, խոժոռ ճակատով եւ աչքերի թախծոտ արտահայտությամբ, միեւնույն է, կծերանաս եւ ընկերներիդ կվախեցնես:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ