Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ռաֆայել Երանոսյանը ոչխարի վրա նստած է գնացել դպրոց. բացահայտումներ «Կասկածելի երեկո» հաղորդմանը (ֆոտոռեպորտաժ)

11:45, 5 մարտի

Գարիկ Պապոյանի, Ռոբերտ Մարտիրոսյանի, Վլադիմիր Սահակյանի հեղինակած «Կասկածելի երեկո» շոու ծրագրի առաջին նկարահանումներն անցել են բարձր տրամադրությամբ եւ հումորով լի: NEWS.am STYLE-ի թղթակիցը նույնպես ներկա է եղել նկարահանման հրապարակում: 

«Կասկածելի երեկո» ծրագրի առաջին մասնակիցներն էին Անահիտ Կիրակոսյանը, Անատի Սաքանյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Գրիշա Աղախանյանը: Իսկ հաղորդումը վարում էին Գարիկը եւ Ռոբերտը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հաղորդումը բաղկացած է 3 փուլերից:

«Երեք տարբեր խաղեր են, որոնք շատերին ծանոթ կթվան: Ինտելեկտուալ խաղեր չեն, պարզապես պետք է հակառակորդ թիմը հասկանա դու ստո՞ւմ ես, թե՝ ոչ: Եվ այս ամենը հումորային ձեւով է ներկայացվելու»,- ասել էր Գարիկը:

Նախքան նկարահանման սկսելը NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ ինքը պատրաստ է այնպես անել, որ իր թիմն այնպայման հաղթի:

«Ուրախ եմ, որ մասնակցնում եմ: Կարծում եմ շատ լավ ծրագիր են իրականացնում տղանները: Այս հաղորդմանը ես Ռոբի թիմից եմ: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր հաղթելու հավանականությունը ավելի շատ է: Քանի որ մենք ամեն ինչ կանենք, որ հաղթենք»,- ասաց Անահիտը:

Դրական, վառ գույներով եւ հետաքրքիր դիզայնով պատրաստված տաղավարում ծիծաղելի բացահայտումներ ենք արել: Օրինակ՝ Անատին տղամարդու օծանելիք է օգտագործում, իսկ Ռաֆայելը դպրոցական տարիքում ոչխարի վրա նստած է գնացել դպրոց: Իհարկե, հակառակորդ թիմերը չհավատացին սրան, բայց նրանք ճիշտ էին եւ մեկական միավորներ բերեցին իրենց թիմերին:

Հիշեցնենք, որ հաղորթումը կցուցադրվի շաբաթը մեկ անգամ:

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search