«Ֆուլ Հաուս» հեռուստասերիալի Էլլային այլեւս չենք տեսնի սիթքոմի նոր եթերաշրջանում, սակայն նրան մարմնավորող Ադրիանա Գալստյանը շարունակում է փայլել հեռուստաէկրաներին: Այժմ Ադրիանան նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Մարտային` համառ աղջիկ, որը պատրաստ է ցանկացած քայլի դիմել իր սիրուն հասնելու համար: Դերասանուհու հետ զրուցեցինք իր կերպարի եւ իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին:
-Ադրիանա, «Երանի» հեռուստասերիալում մարմնավորում ես Մարտային, որի մասին, հիկմնականում, բացասական կարծիքներ են հնչում. Ինչպիսի՞ն է քո կերպարը քեզ համար:
-Կյանքով լի, հումորով, առույգ Մարտան միշտ ստացել է այն, ինչ ցանկացել է: Հայաստան է ժամանել իր սիրո հետեւից եւ սերը, կարծես թե, կուրացրել է նրան: Այո, նրա մասին եղել են բացասական կարծիքներ եւ դա հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ նա խիստ տարբերվում է մյուս հերոսուհուց` Անիից` թե իր կյանքով, թե բնավորությամբ եւ թե սիրո պայքարի համար նախձեռնած ծայրահեղ քայլերով:

-Մարտան ամեն գնով փորձում է նվաճել գլխավոր հերոսի` Արամի սիրտը: Ինքդ հերոսուհուդ քայլերին ինչպե՞ս ես վերաբերվում: Ինչ-որ կերպ արդարացնո՞ւմ ես նրան:
-Մարտան այնքան է սիրահարված, որ չի ճանաչում սահմաններ եւ ամեն ինչ անում է Արամի սիրտը կրկին նվաճելու համար: Նրանք, գրեթե, նշանված են եղել, ունեցել են սիրո փոքրիկ պատմություն: Ես եւ Մարտան շատ տարբեր ենք, բայց ես արդարացնում եմ նրան, որովհետեւ նա սիրում է, իսկ սիրող մարդը չի կարող վատը լինել:
-«Ֆուլ Հաուսի» Էլլան եւ «Երանիի» Մարտան տարբեր կերպարներ են. Ո՞ւմ է ավելի դժվար մարմնավորելը:
-Ինչ-որ չափով Էլլան եւ Մարտան ունեն նմանություն, բայց Էլլան խարդախ էր եւ նրան միայն փողն էր հետաքրքրում, իսկ Մարտային բացի իր սիրուց ոչինչ պետք չէ: Այս կերպարն ավելի դժվար է մարմնավորել, քանի որ դեռ շատ էմոցիաներ կան ցույց տալու. Բացի դա` ես չեմ ունեցել անփոխադարձ սեր, եւ դրանով էլ է կերպարիս մարմնավորելը դժվար ինձ համար:
-Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշեցիր, որ Էլլայի հետ ոչ մի նմանություն չունես: Իսկ ներկայիս հերոսուհուդ` Մարտայի հետ որեւէ ընդհանուր գծեր ունե՞ք:
-Մարտայի հետ չունեմ նմանություն: Երբեք չեմ դիմի նրա քայլերին: Անգամ անփոխադարձ սիրո դեպքում ես ինձ կստիպեի մոռանալ նրան: Տղան պետք է պայքարի աղջկա համար, ոչ թե հակառակը:

-Միմյանց հետ նկարահանվող դերասաններին հաճախ սիրավեպեր են վերագրում. Այդպես եղավ նաեւ քո եւ հեռուստասերիալում Արամին մարմնավորող Բեն Ավետիսյանի դեպքում: Ինչպե՞ս ես վերաբերվում նման խոսակցություններին:
-Ես եւ Բենը շատ մտերիմ ենք, արդեն երեք տարի է, ինչ ճանաչում ենք իրար: Անգամ նկարահանման հրապարակում միշտ միասին ենք եւ, բնականաբար, շատերի մտքին դա է գալիս: Բայց մենք, պարզապես, մոտ ընկերներ ենք:
-Իսկ, առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կարողանա գրավել քո ուշադրությունը:
-Պարզապես, թող չփորձի գրավել իմ ուշադրությունը:)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով