Ամենահետաքրքիրն այն է, որ կանայք բողոքում են անհոգատար տղամարդ-«բալիկներից» կամ էլ նրանից, որ տղամարդիկ մանրացել են: Իբր` «ես ամեն ինչ մենակ եմ անում, իսկ իմ տղամարդը միայն գարեջուր է խմում ու նրանից ոչ մի օգուտ չկա»: Կամ էլ` «չորս կողմը թուլամորթներ են, որտեղի՞ց ուժեղ տղամարդ գտնեմ»:
Տղամարդու հանդիպելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ դուք ինքներդ տղամարդ չլինեք: Եվ ցանկալի է, որ ինքներդ ձեզ վրա այդ ուղղությամբ աշխատեք մինչեւ 25 տարեկանը: Տարիների հետ բոլոր վատ սովորույթներն ամրանում են, մենք սկսում ենք ինքնաբերաբար գործել՝ նույնիսկ չնկատելով, թե դա ինչ ազդեցություն է թողնում շրջապատի վրա:
Սկսեք ամենափոքրից. Ժպիտով պատասխանեք այն տղային, որը մետրոյում ձեզ զիջել է իր տեղը: Նստեք այդ տեղում, նույնիսկ եթե ընդամենը երկու կանգառ եք գնալու: «Շնորհակալություն» ասացեք տղամարդուն, որը ձեզ համար պահել է դուռը: Տղամարդկանցից օգնություն խնդրեք, նույնիսկ եթե դուք ամեն ինչ կարող եք եւ գիտեք ինքնուրույն անել: «Կարեւոր է, որ կարողանաք ամեն ինչ ինքներդ անել, բայց դա չի նշանակում, թե պիտի ամեն ինչ ինքներդ անեք»:
Բայց չարժե, որ ընկնեք կպչուն աղջիկների ծայրահեղությունների մեջ, որոնք տնից դուրս գալ չեն կարողանում, մինչեւ 20 անգամ չզանգեն տղամարդուն. «Արեւս, փողոցում սա՞ռն է, թե տաք: Ի՞նչ հագնեմ: Գիտե՞ս, թե ոնց հասնեմ N փողոց: Ի՞նչ հագնեմ: Իսկ իմ մեքենայի բենզինի բաքը ո՞ր կողմում է»:
Ինչպես որ կան մայրիկ-աղջիկներ, այնպես էլ կան տղամարդ-հայրիկներ: Նրանց դուր է գալիս հոգ տանել կնոջը եւ նրա փոխարեն կայացնել բոլոր որոշումները: Բայց որպես կանոն, նրանք տարիքով տղամարդիկ են: Եվ ոչ ինքնուրույն ապրելու իրավունքի համար պետք կլինի թանկ վճարել, թեկուզ նրանով, որ նման տղամարդը կարող է ավելի շուտ մեռնել, իսկ արդեն ոչ երիտասարդ աղջկան «որդեգրելու» ցանկություն ունեցողներ գուցե չգտնվեն:
Եղեք այն, ինչ կաք, մի վախեցեք ձեր ինքնուրույնությունը զիջել զուգընկերոջը, բայց նաեւ մի վախեցեք ընդունել նրանը: Թիմում խաղացեք եւ ապրեք. «ես հաղթել եմ — դու հաղթել ես» ռազմավարության համաձայն: Դա միշտ ավելի շատ բան է տալիս, քան «ես հաղթեցի-դու պարտվեցիր» ռազմավարությունը:
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ