Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

Զգացմունքների թարմությունը պահպանելու 6 միջոց

21:10, 26 մարտի

1․Ես գիտեմ գաղտնաբառը

Սա գաղտնի խաղ է երկուսի համար։ Նախապես պայմանավորվեք, որ երբ ձեզանից ինչ-որ մեկը բարձրաձայնի պայմանական բառը (ջերմություն, կեսգիշեր, ննջասենյակ․․․ցանկացած բառ ձեր ընտրությամբ), ապա նա պետք է կատարի պայմանական գործողությունը՝ համբուրի Ձեզ, աննկատ շոյի Ձեր ոտքը սեղանի տակ կամ մեկ այլ բան։

2․ Առօրեական ընթրիքները դարձրեք տոնական

Նույնիսկ շարքային ընթրիքը հնարավոր է վերածել տոնի երկուսի համար, եթե վառել մոմերը, միացնել սիրած երաժշտությունը և զարդարել սեղանը դաշտային ծաղիկների գեղեցիկ փնջով։ Եթե սեղանին անգամ շիլա է դրված, կամ մակարոն, կարևոր է, թե ինչ տրամադրությամբ եք դուք այն ուտելու։ Կերակրեք միամյանց, լցրեք հյութը գեղեցիկ բաժակների մեջ. սա ձեր երեկոն է։

3․Պարեք

Մինչ միկրոալիքային վառարանում տաքանում է ընթրիքը, հրավիրեք միմյանց պարելու։ Կարևոր չեն հմտությունները, կարևոր է քնքշանքը։

4․Համատեղ կինոդիտման երեկո

Հրաշալի հնարավորություն է հիշեցնել նրան, թե ով է այսօր ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Թող հարմարավետ գիշերազգեստն ու հնամաշ վերնաշապիկը մնան պահարանում։ Միգուցե դուք երկուսդ պլանավորել էիք այս երեկոն անցկացնել բազմոցին պառկած, սակայն ինչո՞ւ նույնիսկ տնային կինոթատրոնում չհագնել նոր բլուզը և գայթակղիչ կիսաշրջազեստը, որի տակից քո սիրեցյալը կարող է հեշտությամբ շոյել ոտքդ։ Ամեն դեպքում, դու որինչ չես կորցնում՝ կամ կնայես քո սիրած ֆիլմը, կամ․․․ինքդ կլինես ձեր անկողնային տեսարանի գլխավոր հերոսուհին։

5․Նոստալգիկ երջանկությունը ափսեի մեջ է

Հիշո՞ւմ եք այն հին ֆիլմերը, որտեղ հյուրը մնում է, որպեսզի օգնի տանտիրուհուն հավաքել սեղանը։ Նա լվանում է ափսեները, հյուրը՝ խնամքով սրբում դրանք։ Համատեղ աշխատանքը մտերմացնում է։ Իրականում և ուտեստների պատրաստումը, և ամանների լվացումը կարող են բավականին հաճելի զբաղմունք դառնալ, եթե դա անում եք առանց բարկության, այլ պրոցեսը վայելելով, զրուցելով և երազանքների մասին կիսվելով:

6․Առաջարկեք նրան կազմակերպել «առաջին ժամադրությունը»
Կարևոր չէ, որ այն կլինի 1001-ը։ Միայն երկուսով երեկոն անցկացնելու մի քանի լավ եղանակ մտածեք, կարծես թե դուք երիտասարդ ուսանողներ եք, այլ ոչ թե երկար տարիների ամուսիններ։ Գրանցեք այդ եղանակները քարտերի վրա, իսկ հետո առաջարկեք նրան ընտրել քարտերից մեկը։

Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search