Երիտասարդ դերասանուհի Լուիզա Կարապետյանին հեռուստադիտողը ճանաչում է «Սիրո Գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիաներից: Երկու ֆիլմերում էլ Լուիզան մարմնավորում է ըմբոստ եւ չարակամ հերոսուհիների: Հայ հեռուստադիտողն էլ սիրում է նույնացնել կերպարին եւ դերասանին… Այդ նկատառումներից ելնելով` NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել Լուիզա Կարապետյանի հետ եւ ներկայացնել նրան այլ տեսանկյունից: Դերասանուհին նաեւ լուսանկարվեց մեր ֆոտոշարքում՝ ցուցադրելով իր օրվա սկիզբը.
-Լուիզա, ինչպե՞ս ես սովորաբար սկսում օրդ:
-Օրս սկսում եմ մի գավաթ սուրճով, որն ինձ մատուցում է սիրելի մայրիկս:
-Ի՞նչ երաժշտության ներքո ես սիրում արթնանալ:
-Սիրում եմ լսել տարբեր ժանրերի երաժշտություն։ Եթե ծանր աշխատանքային օր է, ապա լուրջ դասական երաժշտություն եմ լսում, եթե նախատոնական է, թեթեւ ջազային, չնայած` երեւի փորձեմ հակառակն անել (ծիծաղում է):
-Բացի նկարահանումներից այլ նախասիրություններով հասցնո՞ւմ ես զբաղվել:
-Հասկանում եմ, որ մասնագիտությանս մեջ կայանալու համար կարեւոր է նաեւ օտար լեզուներ տիրապետելը, հիմա շատ ժամանակ եմ հատկացնում անգլերենի դասընթացներին, քանի որ առաջիկայում նախատեսում եմ այցելություն Միացյալ Նահանգներ:
-Իսկ ընտանիքին եւ ընկերներին ստացվո՞ւմ է ժամանակ տրամադրել:
-Ընտանիքիս, հարազատներիս եւ ընկերներիս համար միշտ էլ ժամանակ ունենում եմ եւ շատ եմ սիրում նրանց հետ ժամանակ անցկացնել: Այդպես հաջողվում է լիցքաթափվել եւ լավ ու բարի էմոցիաներով լցվել:
-Սովորաբար բացասական կերպարների ես մարմնավորում: Դա որեւէ ազդեցություն ունենո՞ւմ է քո առօրյա կյանքի վրա: Չէ՞ որ, մարդիկ սիրում են նույնացնել դերասաններին եւ նրանց կերտած հերոսներին…
-Բոլոր դերասաններին էլ հայտնի է, որ բացասական դեր կերտելն ավելի հետաքրքիր է, քան դրական: Դրական դերերը կանխատեսելի են ու պարզ, բացասական դերերը՝ հակասական, գունեղ, ներքին պայքարից ծնվող… Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին` ապա նրանք, ովքեր կինոն եւ կյանքը նույնացնում են, ինձ չեն սիրում: Նրանք, ովքեր հասկանում են, որ ֆիլմն այլ բան է, կյանքն այլ, սիրով ընդունում են ու շփվում ինձ հետ: Այդպես լինում է նաեւ կենցաղում խանութում կամ որեւէ հասարակական վայրում. Սկզբնական շրջանում ազդվում էի, բայց հիմա արդեն ընտելացել եմ ու հանգիստ եմ նայում այդ ամենին:
-Կա՞ հերոսուհու մի տեսակ, որին կցանկանայիր մարմնավորել:
-Քանի որ մասնագիտությամբ երաժշտական դերասանուհի եմ, կցանկանայի խաղալ երաժշտական ֆիլմերում` երգչուհու կերպարով:
-Քո առջեւ արգելքներ դնո՞ւմ ես: Օրինակ՝ ինչպիսի՞ տեսարաններում կամ ֆիլմերում երբեք չէիր նկարահանվի:
-Նկատի ունենալով ազգային մենթալիտետը, ծնողներիս եւ հարազատներիս վերաբերմունքը, նաեւ իմ համոզմունքները` չէի նկարահանվի բաց տեսարաններում: Հասկանում եմ դերասանուհիներին, որոնք նկարահանվում են նման տեսարաններում, բայց ինքս կհրաժարվեի…
-«Ուրիշի հոգին» հեռուստասերիալը շուտով կավարտվի… Առաջիկայում քեզ այլ հեռուստասերիալներում եւ այլ դերերում տեսնելո՞ւ ենք: Ունե՞ս նոր առաջարկներ:
-Առաջարկներ կան, բայց քանի որ մեկնելու եմ ԱՄՆ, չեմ կարող ընդունել ոչ մի առաջարկ: Վերադառնալուց հետո կտեսնենք…
Զրուցեց Սյունե Առաքելյանը
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի
Դիմահարդար` Մարիանա Մխիթարյան
Շնորհակալություն Imperial հյուրանոցին` նկարահանումներին աջակցելու համար




















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը