Հյուսիսային պողոտայում այսօր` մարտի 21-ին, երեկոյան մեկնարկեց համերգ-դրամահավաք՝ «Երեւանը Գյումրիի կողքին է» խորագրով: Համերգի նպատակն է աջակցել «SOS Գյումրի» նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am Style-ի հետ զրույցում ասաց նախագծի կազմակերպիչներից մեկը`Մաքսիմ Սարգսյանը:
«Սա «SOS Գյումրի» նախաձեռնության երկրորդ մասն է: Առաջինը Գյումրիում էր, իսկ երկորոդը որոշեցինք հենց Երեւանում կազմակերպել: Մենք պետք է միասնական լինենք եւ օգնենք անապահով ընտանիքներին: Նախաձեռնությունը ի սկզբանե նպատակ է ունեցել գնել 13 բնակարաններ Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող եւ անօթեւան ընտանիքների համար: Այս պահին 13-ի փոխարեն կա նվիրաբերված 22 բնակարան»,- նշեց Մաքսիմը:
Հյուսիսային պողոտայում արկղեր կային դրված, որոնց կողքով անտարբեր չէին անցնում թե համերգի մասնակիցները, թե հանդիսատեսը եւ թե պարզապես անցորդները:
Համերգային ծրագրին մասնակցեցին տասնյակից ավել հայ երգիչ երգչուհիներ` Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Մակարյանը, Ռուբեն Սասունցին, Նարե Գրիգորյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռոլանդ Գասպարյանը, Մերի Մակարյանն, Վլադիմիր Պողոսյանը եւ շատ ու շատ արտիստներ: Նրանք մարդկանց կոչ էին անում, որպեսզի միասնական լինեն եւ իրենց լուման ներդնեն նախագծում:
«Նմանատիպ միջոցառումներին կարեւորում եմ մեր մասնակցությունը: Ես ուրախ եմ, որ իմ ներկայությամբ օգնում եմ Գյումրիում ապրող անապահով ընտանիքներին: »,- ասել է Սոնա Ռուբենյանը:
Մելինե Տոնոյան






















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին