21-րդ դարի նորամուծություններից մեկն անկասկած կարելի է համարել Facebook-ը, որը ոչ միայն նորույթ, այլ հզոր ու ազդեցիկ ուժ դարձավ ամբողջ աշխարհում: Ավելին, այսօր մեր կյանքը կարելի է բաժանել երկու փուլի՝ Facebook-ից առաջ եւ Facebook-ից հետո: Այո, սոցիալական ցանցերի դարաշրջանում այն կարեւոր եւ էական նշանակություն ունի մեզ համար: Բայց երբեմն մարդիկ սխալ են օգտագործում Facebook-ը, կամ դրանից օգուտ քաղելու փոխարեն վտանգում են սեփական կյանքը: Բազմաթիվ առավելություններից բացի, Facebook-ն ունի նաեւ թերություններ, որոնց էլ ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել: Ընդ որում, Facebook-ում թույլ տված փոքրիկ անփութությունից հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան, եւ դուք կարող եք վտանգել ոչ միայն ձեզ, այլեւ ձեր երեխաներին:

Facebook-յան օգտատերերի շրջանում հաճախ ծնողներն իրենց անչափահաս երեխաների լուսանկարներն են հրապարակում: Ցույց տալիս, թե ինչպես են զբոսանքի տանում, դպրոց ճանապարհում իրենց սիրելիներին, գնում ճաշի եւ այլն: Առաջին հայացքից վտանգավոր եւ բացասական ոչինչ չկա: Բայց ավաղ, նրանք հաշվի չեն առնում մի կարեւոր հանգամանք. այդ լուսանկարները կարող են տեսնել ոչ միայն ձեր ընկերներն ու մտերիմները, այլեւ չարակամ եւ չարագործ մարդիկ, մանկապիղծները: Վերջիններս ուշադրությամբ հետեւում են, թե որտեղ, ինչ գրաֆիկով, ում հետ է երեխան լինում: Սոցցաներում ձեր հրապարակումների միջոցով նրանք տեղեկանում ենք ձեր անձնական կյանքի մասին եւ ավելի հեշտությամբ են անում իրենց սեւ գործը: Եվ այս ամենը ինչի՞ համար: Միայն այն պատճառով, որ ծնողը չափից անկեղծ է սոցցանցերում:

Ի դեպ, այս խնդրի մասին բարձրաձայնել են եվրոպական բազմաթիվ երկրներ: Facebook-ն անգամ խոստացել է, որ կստեղծվի հատուկ համակարգ, որը ծանոթագրություն կուղարկի եւ կնախազգուշացնի անչափահասների լուսանկարները հրապարակելու պոտենցիալ վտանգների մասին:
Այս համակարգը դեռ չի ստեղծվել, բայց միթե դժվար է ավելորդ միջադեպերից խուսափելու համար, չտեղադրել անչափաս երեխաների լուսանկարները, կամ գոնե սահմանափակել եւ հասանելի դարձնել որոշ ընկերների համար: Եվ բացի այդ, երբ ձեր երեխաները պատանիներ կդառնան, նրանց նույնպես կտանջի մի հարց՝ ինչու եք հրապարակել իրենց արխիվային լուսանկարները:
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ , ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք