Երեւան մոլում այսօր՝ մարտի 25-ին, կայացավ «Բոլորը մեկի համար» խորագրով նորաձեւության ցուցադրությունը։ Հենց անվանումից կարելի է ենթադրել, որ ցուցադրությունը տարբերվելու է իր սովորական ձեւաչափից։ Պոդյումի վրա նորաձեւ լուքեր ներկայացրեցին ոչ թե մոդելները, այլ հաշմանդամություն ունեցող անձիք՝ հայտնի մարդկանց հետ։
«Հաշմանդամություն ունեցող 25 մարդ ոճային հագուստ կցուցադրեն։ Նրանց կուղեկցեն Հայաստանի տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչներ՝ հաղորդավարներ, հասարակական գորշիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բարեգործական է։ «Բոլորս մեկի համար» սկզբունով համախմբվելու ենք 5-ամյա Հայկ Ներսեսյանի շուրջ, որի կոնքազդրային հոդի իմպլանտացիայի համար խոշոր գումար է անհրաժեշտ»,- ասաց «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության տնօրեն Նարինե Մանուկյանը։
Միջոցառմանը մասնակցեցին Իրինա Թովմասյանը, Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Գայանե Ասլամազյանը, Դիանա Շատվերյանը, Ալլա Լեւոնյանը, Արամ Նիկոլյանը, Ջուսը, Լիդուշիկը, Մեգին եւ շատ ու շատ հայտնի մարդիկ։
Բացի ցուցադրությունից միջոցառման ընթացքում ականատես եղանք նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ գեղեցիկ շոու-ծրագրին։ Ելույթ ունեցավ միջազգային մրցույթի դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբն ու մանկական ուղեղային կաթված ունեցող պատանի երգիչ Էրիկ Զաքյանը։
Նշենք, որ միջոցառումից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի փոքրիկ Հայկի վիրահատությանը։ Ի դեպ, վերջում Հայկը կիսվեց իր երազանքներով եւ նպատակներով։
«Ուզում եմ բժիշկ դառնալ, որ բոլորին բուժեմ։ Իսկ հիմա ունեմ մի երազանք, որ վիրահատվեմ եւ քայլեմ»,- ասաց Հայկը։
Մելինե Տոնոյան






















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը14:19, 8 հոկտեմբերի
Մելանյա Թրամփն ընդդեմ Թոմ Քրուզի. Առաջին տիկնոջ խորհրդականը ծաղրել է աստղի ֆիլմի ձախողումը՝ համեմատելով այն «Մելանիա» ֆիլմի հաջողության հետ13:22, 8 հոկտեմբերի
Ինչպես Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Գիրը քիչ էր մնում կռվեին արքայադուստր Դիանայի պատճառով12:32, 8 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հարսնացուն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լրտեսության մեղադրանքներից մինչև իր հայկական արմատներ