Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Նախանշաններ, որ քեզ դավաճանում են

20:37, 16 ապրիլի

Նա սկսել է իրեն ուրիշ կերպ պահել: Պահվածքում փոփոխությունները տարբեր կարող են լինել. նա գուցե սկսել է պակաս հետաքրքրությամբ շփվել քեզ հետ, ցրված տեսք ունի կամ էլ՝ հակառակը, սկսել է սովորականից ավելի հաճախակի նվերներ եւ ծաղիկներ գնել:  Հոգատարության անսպասելի դրսեւորումները նույնիսկ կոնֆետա-ծաղկեփնջային շրջանում կարող են դավաճանության ցուցիչ լինել. նա իրեն մեղավոր է զգում եւ ջանում է քավել մեղքը:  

Դու նրա մոտ պահպանակներ ես տեսել: Բայց դա պաշտպանվելու ձեր եղանակը չէ: Նրան ինչո՞ւ են պետք դրանք, եթե դու արդեն երկար տարիներ հակաբեղմնավորիչներ ես խմում: 

Նա սկսել է աննշան բաների համար խաբել քեզ: Ինչպե՞ս պարզել՝ տղան իրոք դավաճանել է քեզ: Ցանկացած տղամարդ, որը դավաճանում է, կնյարդայնանա` ջանալով թաքցնել իր արարքները: Նա կսկսի հաճախ խաբել քեզ, շփոթվել իր խոսքի, խոստումների, պլանների մեջ: Առաջին հայացքից դա կարող է անմեղ մոռացկոտություն լինել, բայց եթե դու գնալով ավելի հաճախակի ես տարօրինակ ստեր նկատում, զգուշանալու պատճառ կա: 

Նա փոխել է կենսակերպը: Ցանկացած տղամարդ կարող է հանկարծ սպորտով զբաղվել եւ ավելի շատ հետեւել իրեն: Գուցե նա ուղղակի հասկացել է, որ տարիները գնում են եւ ժամանակն է հետեւել սեփական առողջությանը եւ արտաքին տեսքին: Իսկ գուցե նոր սերն է նրան ներշնչել նման քայլի դիմելու:  

Նա սեքս չի ուզում: Կամ էլ ուզում է անհամեմատ ավելի քիչ, քան նախկինում: Ուշադրություն դարձրու նրա սեռական ակտիվությանը: Եթե նա համարյա նախաձեռնություն հանդես չի բերում, դա կարող է նշանակել, որ սիրուհի ունի: Կամ էլ սեռական-հոգեբանական խնդիրներ կան: Եվ մեկը, եւ մյուսը պարզաբանման կարիք ունեն: 

Նրա ճաշակը փոխվել է: Քո սիրելին հանկարծ որոշել է բուսակեր դառնալ: Կամ էլ չինական խոհանոցի կրքոտ երկրպագու է դարձել: Ուրեմն ինչ-որ բան սխալ է, հատկապես եթե մինչ այդ նա այնքան էլ չէր հետաքրքրվում խոհարարական նորույթներով: Անկախ նրանից` տղան քեզ դավաճանում է, թե ոչ, փորձիր հետաքրքրվել նրա նոր հակումներով եւ պարզել, թե դրանք որտեղից են հայտնվել: Դա կօգնի պահպանել մտերմությունը եւ փոխըմբռնումը:  

Նա դժգոհ է քեզնից: Մշտական հանդիմանությունները կարող են նշանակել, որ տղամարդը  քեզ ուրիշի հետ է համեմատում` նոր ընկերուհու, որն այժմ նրան իդեալական է թվում: Եթե նրան դուր չես գալիս, արժե՞ ընդհանրապես միասին լինել: 

 

Աղբյուրը` Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search