Այսօր աշխարհի մի շարք երկրներում տոնում են Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշավառ Հարության տոնը: Հայաստանում տոնը նշվում է մեծ շուքով եւ համեստ, բայց ախորժաբեր սեղաններով: Իսկ տոնի ամենակարեւոր խորհրդանիշը գունավոր հավկիթներն են, որոնցով ընտանիքի անդամները ուտելուց առաջ կռվում են` պարզելու, թե ում հավկիթն է ավելի պինդ.
Դերասանուհի Ադրիանա Գալստյանի համար Զատիկն ամենասիրելի տոներից է.
«Այս օրը միշտ նշում եմ ընտանիքիս անդամների հետ եւ մեծ հաճույքով եմ հանձն առնում նախապատրաստական աշխատանքները` ներկում եմ հավկիթներ, պատրաստում եմ մեր շատ սիրելի չամիչով փլավը, զարդարում սեղանը ամենատարբեր խորհրդանիշներով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Ադրիանան, որը տոնի խորհրդանիշ հավկիթները միշտ նախընտրում է ներկել կարմիր գույնով.

«Հավկիթը խորհրդանշում է մեր երկրագունդը, իսկ կարմիրը Քրիստոսի` մեր մեղքերի համար թափած արյունն է»:
Ադրիանան նաեւ շատ է սիրում հավկիթ կոտրելու ավանդույթը.
«Այս խաղը միշտ հայրիկիս հետ եմ խաղում եվ միշտ պարտվում եմ»,-ասում է դերասանուհին, որը տոնը սիրում է այն խորհրդանշող մի քանի պատճառներով.
«Այս օրը մարդկությունը, կարծես, ազատվում է մեղքերից. Չէ՞ որ Զատիկ նշանակում է զատում, բաժանում եւ հեռացում մեղքերից: Շատ ուրախ եմ, որ բոլոր հայ ընտանիքներում այս օրը վերածվում է մեծ տոնի: Դա խոսում է այն մասին, որ մենք հավատքով լի ազգ ենք: Ի վերջո, «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Ադրիանա Գալստյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ , ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք