Օրերս Ռուսաստանի մայրաքաղաքը ցնցեց ինգուշ միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդի շքեղ հարսանիքը, որտեղ ելույթ էին ունեցել Սթինգը, Ջեյ Լոն, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը: Ռուսական «Дни» կայքը այս կապակցությամբ որոշել է ներկայացնել ռուս աստղերի՝ կորպորատիվներին ու հարսանիքներին մասնակցելու գները:
Ալլա Պուգաչովա
Չնայած Պրիմադոննան պաշտոնապես արդեն մի քանի տարի է համերգ չի տալիս ու ելույթ չի ունենում, բայց միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքի համար Ալլա Բորիսին բացառություն է արել: Գաղտնիք չէ, որ մի քանի հիթային երգերի կատարման համար Պուգաչովան 300 հազար եվրո է պահանջել:
«Լենինգրադ» խումբը
Մի քանի տարի առաջ Клуб 418 ինտելեկտուալ ակումբի սեփականատեր Նադեժդա Օբոլենցովայի ու նրա ընտրյալի՝«Նավթգազինդուստրիա» ընկերության կառավարիչ Այրաթ Իսհակովի հարսանիքին Սերգեյ Շնուրովն ու նրա թիմը զվարճացնում էին հյուրերին 100 հազար եվրոյով:
Իվան Ուրգանտ
Հայտնի հեռուստահաղորդավար, դերասան, շոումեն, Вечерний Ургант երգիծական հաղորդման վարող Իվան Ուրգանտը աստղերի ու վերնախավի ներկայացուցիչների հարսանիքներին մեծ պահանջարկ է վայելում որպես թամադա: Շոումենը իր ծառայությունների համար 50 հազար եվրո է վերցնում:
Ֆիլիպ Կիրկորով
Հետաքրքիր է, որ հանրահայտ երգիչը սովորաբար չի մասնակցում հարսանեկան արարողություններին: Կարելի է մատների վրա հաշվել այն հարսանիքները, որոնց ներկա է եղել Ֆիլիպ Կիրկորովը: Իսկ երբ երգիչն այնուեամենայնիվ որոշում է մասնակցել տոնակատարությանը, ապա նախընտրում է լինել բացառապես հյուրերի ցուցակում: Այդպես էր օրինակ Գալինա Յուդաշկինայի՝ հանրահայտ ոճաբանի դստեր հարսանիքին: Բայցեւայնպես Ֆիլիպ Կիրկորովը ժամանակ առ ժամանակ ընդունում է հարսանիքիներին ելույթ ունենալու հրավերը: Օրինակ՝ մի քանի տարի առաջ Forbes-ի ցուցակում ընդգրկված միլիարդատեր Լեոնիդ Ֆեդուն Անտոնի որդու հարսանիքի ժամանակ Կիրկորովը մի ամբողջ ժամ զվարճացնում էր բարձրաստիճան հյուրերին, ինչի համար նրան 75 հազար դոլար էին վճարել:
Նիկոլայ Բասկով
Հարսանիքներում ու այլ միջոցառումներում թերեւս ամենապահանջված երգիչը Նիկոլայ Բասկովն է: Հենց «Ռուսաստանի ոսկե ձայնն է» հաճախ կատարում թամադայի կամ տոնական երեկոյի հաղորդավարի դերը: Չնայած նա նախընտրում է չհայտնել իր հոնորարի չափերը, բայց ասում են, իբրեւ ՆԻկոլայը միանգամայն ողջամիտ հոնորար է պահանջում ու միաժամանակ 100 տոկոսով արդարացնում իր վարձատրությունը: Ունենալով ձայնային լայն հնարավորույթուններ՝ Բասկովը կարող է կատարել հաճախորդի պատվիրած ցանկացած երգ: Մեծ առավելություն է նաեւ նրա հումորի զգացումը: Նիկոլայ Բասկովը թամադա է եղել Լերա Կուդրյավցեւայի, Վիկտորիա Կրուտոյի, Գալինա Յուդաշկինայի ու շատ ուրիշ հանրահայտ մարդկանց հարսանիքներում:
Մաքսիմ Գալկին
Ալլա Պուգաչովայի երիտասարդ ամուսինը նախընտրում է հարսանիքներին մասնակցել որպես հյուր: Սակայն А`Studio խմբի մենակատար Կետի Տոպուրիայի ու նրա սիրեցյալ գործարար Լեւ Գեյխմանի հարսանիքին Մաքսիմ Գալկինը հաղորդավարի դերում էր: Սակայն նրա հոնորարները չեն հրապարակվում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ