Փոքրերի աշխարհի ու թռչունների մասին երգերով հայտնի երգչուհի Լիդուշիկը վաղուց արդեն դուրս է եկել այդ աշխարհից. Ամռանը կլրանա երգչուհու 17-ամյակը: Վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ նկատեցինք երգչուհուն եւ փորձեցինք պարզել, թե ինչով է այս պահին զբաղված եւ ինչ ապագա ծրագրեր ունի.

«Ապրիլի 7-ին Արարատ քաղաքում կկայանա թվով իմ 8-րդ մենահամերգը: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի, որովհետեւ դրանք դեռ քննարկման փուլում են: Իհարկե ծրագրերի մեջ միշտ կան նոր երգերն ու տեսահոլովակները»,-ասում է երգչուհին:
Ֆիլմերում նկարահանվելու փորձ ունեցող Լիդուշիկից հետաքրքրվեցինք նաեւ նկարահանման նորությունների մասին.

«Նկարահանվելու առաջարկներ դեռ չեմ ստացել: Բայց եթե լինեն, մեծ սիրով կընդունեմ, որովհետեւ հավասարապես սիրում եմ թե երգը, թե նկարահանվելը»:
Այժմ երգչուհին սովորում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի երկրորդ կուրսում. Բացի վոկալից նաեւ սովորում է նվագել հարվածային գործիքների վրա: Մրցույթներին մասնակցելու ցանկությունը եւս չի մարել Լիդուշիկի մոտ: Սակայն հաջորդ մրցույթի տարիքային դասակարգը, թերեւս, այլ կլինի:
«Ցանկություն ունեմ մրցույթների մասնակցելու, բայց դեռ ծրագրերումս չկան մրցույթներ: Կարող եմ արդեն նաեւ մեծերի մրցույթների մասնակցել, ինչո՞ւ ոչ, օրինակ` «Նոր Ալիքին»»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Լիդուշիկի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից