Հայ մշակութային գործիչները շարունակում են կոչ անել միջազգային կառույցներին վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիզմին, հրադադարի խախտումներին եւ ագրեսիաներին: Այդ նպատակով այսօր երգչուհի Արմինկան հանդես եկավ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովին ուղղված իր բաց նամակով, որտեղ ասվում է.
«ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի հարգարժան անդամներ,
Իմ անունն Արմինե է: ես հայ եմ:
Մոտ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ստեղծել է խաղաղ եւ դեմոկրատական երկիր, որտեղ կարեւոր արժեք են ներկայացնում մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը: Արցախում (ԼՂՀ) եղել եմ 1994 թ-ին, երբ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ պատերազմն արդեն ավարտվել էր: Իմ ստեղծագործական կյանքը լի է Արցախի` հայոց այս հողի մասին անփոխարինելի հիշողություններով, որտեղ գտնվում են մեր հին եկեղեցիներն ու ամրոցները:
Իսկ այսօր սիրտս ցավում է տեսնելով, թե ինչպես է ադրբեջանական բանակը սպանում անմեղ մարդկանց, ռմբակոծում տներն ու դպրոցները` դաժանաբար սպանելով երեխաներին եւ ծերերին, խեղաթյուրելով նրանց մարմինները: Սրանք պատերազմական հանցաործությունների օրինակներ են, ինչը, միանշանակ, անընդունել երեւույթ է: Պատերազմը շատ դաժան բան է: Պետերազմը սարսափելի է: Ոչ մի երեխա չպետք է զոհվի իր կրթության ճանապարհին: Հասարակ մարդիկ մեղավոր չեն եւ ՉՊԵՏՔ է զոհվեն պատերազմի ընթացքում:
Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը պաշտոնապես սպառնում էր ռմբակոծել ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ես ապշել էի…Իրեն հարգող ժամանակակից ոչ մի ազգ չպետք է նման հայտարարությամբ հանդես գա եւ պետք է պատասխանատվություն կրի այդ հայտարարությունների համար:
Ադրբեջանը հրադադար է հայտարարել, սակայն դրա հրետանավորները շարունակում են կրակել…
Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիաները, ահաբեկչական գործողություններն ու ռասիզմը եւ միջազգային հանրությանը կոչ եմ անում կանգնեցնել դրանք:
Հարգանքներով`
Արմինե Նահապետյան` երգչուհի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը