Անկասկած, ամուսնացած տղամարդը եւս մեղավոր է անհավատարմության համար, բայց կուզեինք նշել, որ որոշ ընդհանուր գծեր կան սիրուհիների միջեւ, այսպես կոչված` նրանց ունիվերսալ բնութագրերը:
Ինքնագնահատականը
Որոշ կանայք իրենց նկատմամբ ամուսնացած տղամարդու ուշադրությունը որպես ձեռքբերում են գնահատում եւ հպարտանում են դրանով: Այն փաստը, որ ինքը «արել է դա», բարձրացնում է կնոջ ցածր ինքնագնահատականը եւ նրան վստահություն է տալիս: Եվ նույնիսկ եթե իրականում այդպես չէ, նրան ստիպում է ինքն իրենից գոհ զգալ, երբեմն նույնիսկ` կյանքում ամենաերջանիկը, բայց դա դաժան ինքնախաբեություն է: Նա կարողացել է «գողանալ» այն մարդու հավատարմությունը, որն արդեն ամուսնացած է: Չնայած այդ կինն առաջին հայացքից կարող է ինքնավստահ եւ անկախ թվալ, իրականում նրան ղեկավարում է վախի եւ անպաշտպանվածության զգացումը:
Իշխանությունը
Ամուսնացած տղամարդու հետ քնող կինը նրա հանդեպ առանձնահատուկ իշխանություն է զգում: Նա կարող է «կառավարել» նրան, ով արդեն կին եւ երեխա ունի: Այդ իշխանությունը հաղթել է նրա հավատարմությանը, եւ այդ փաստը միայն ուժեղացնում է սիրուհու ազդեցությունը: Նա հրաշալի հասկանում է, որ իր սիրեցյալը չի համարձակվի դավաճանության մասին պատմել կնոջը, ինչը սիրուհուն լիակատար վերահսկողություն կտա իրավիճակի նկատմամբ:
Բայց կարեւոր է հիշել, որ ցանկացած իշխանություն առասպելական ուժ է, որը վաղ թե ուշ վերջանում է: Երկրի վրա հավերժական ոչինչ չկա: Հենց այդ տեսակի հարաբերությունների ցանկությունը եւս մի պատճառ է, որի համար որոշ կանայք ամուսնացած տղամարդկանց սիրուհին են դառնում: Եվս մի պատճառ կա, որ որոշ կանայք ամուսնացած տղամարդկանց սիրուհիներ են դառնում. այն է, որ հարաբերությունների նման տեսակը նրանց լիովին բավարարում է: Նման կանայք հաճախ ամուսնություն եւ ընտանիք չեն ցանկանում, իսկ ամուսնացած տղամարդը դա չի պահանջում նրանցից: Նրանք հասկանում են, որ նման տղամարդն ի վիճակի է նրանց հարաբերություններ տալ, առանց որեւէ պարտավորության, որովհետեւ նա արդեն իր ընտանիքն ունի:
Ադրենալին
Հիմար է հնչում, բայց նման սիրավեպը ադրենալինի յուրահատուկ ներհոսք է, իսկ դա իր հերթին խաբուսիկ գործոն է, արգելված պտուղ եւ մշտական հակում: Նման խորհրդավորությունը գրավիչ է թվում: Ընկալումն այն բանի, որ անհրաժեշտ է ամեն ինչ գաղտնի պահել, որոշ կանանց թմրանյութի նման հաճույք է պատճառում: Ֆինանսական պաշտպանվածությունը. հասուն տղամարդը սովորաբար ֆինանսապես ապահովված է: Նա հաճախ աշխատանք ունի, որը կերակրում է նրա ընտանիքին: Այնպես որ, այն կինը, որը նրա հետ սիրավեպ է սկսում, հասկանում է, որ տղամարդը կարող է իրեն տալ այն ամենը, ինչ ինքն ուզում է: Ի տարբերություն որոշ ամուրիների, նա կարող է իրեն թույլ տալ դա: Այդպիսի ճոխ կյանք, առանց ապագայի պարտավորությունների:
Զգուշացեք հետեւանքներից
Ամուսնացած տղամարդկանց հետ սիրավեպերը ավերիչ բնույթ են կրում: Կանայք, որոնք նման բնույթի հարաբերություններ են փնտրում կամ էլ արդեն սիրավեպ են ունեցել, լսեք իմ խորհուրդը: Ես կարեւոր բան ունեմ ասելու. հենց հիմա կանգ առեք: Սկսեք գնահատել եւ սիրել ձեզ: Ձեռք բերեք այնպիսի հարաբերություններ, որոնց դուք արժանի եք, որոնցում ձեզ կսիրեն, ոչ թե կօգտագործեն որպես հանգստյան օրերի զվարճանք: Աշխատեք ձեր ինքնագնահատականի եւ ապագայի վրա: Հասկացեք, որ այդ ինտրիգները կազդեն ձեր կյանքի, ձեր սիրեցյալի, նրա ընտանիքի վրա եւ ձեզ միայն մեծ ցավ եւ միայնություն կբերեն: Ջանացեք իրական երջանկություն գտնել, ոչ թե հարաբերություններ, որոնք հերթական հպանցիկ սիրավեպը կդառնան ձեր կյանքում: Չէ որ դա ձեզ միայն ափսոսանք կբերի, թշնամիներ եւ շատ խնդիրներ: Սիրեք ձեզ եւ երջանիկ եղեք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»