Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Դիլիջանում Ջորջ Քլունին հայերեն շնորհակալություն է հայտնել խոհարարներին (ՖՈՏՈ)

18:20, 23 ապրիլի

Ապրիլի 22-ին Հայաստան է ժամանել հոլիվուդյան ամենահմայիչ դերասաններից մեկը՝ Ջորջ Քլունին։ Թեեւ սկզբում բոլորը Քլունիին սպասում էին կնոջ՝ փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ, սակայն աշխարհահռչակ արտիստը եկավ մենակ, բայց դրանից այցի նկատմամբ եղած հետաքրքրությունը չնվազեց։ Երեկվանից բոլոր պարբերականները ուշադրությամբ հետեւում են աստղի կատարած ամեն քայլին՝ հասկանալու, թե ուր գնաց, ում հետ հանդիպեց, ինչ խոսեց Քլունին։ Իսկ մենք այդ ամենից բացի, փորձեցինք պարզել, թե ինչ են հյուրասիրում անվանի արտիստին այստեղ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելուց հետո Քլունին գնացել է Դիլիջանի միջազգային դպրոց (Dilijan International School, DIS)։ Հանրահայտ աստղը ծանոթացել եւ լուսանկարվել է իրեն դիմավորելու եկած դասախոսական կազմի եւ աշակերտների հետ, ինչպես նաեւ հետաքրքրվել դպրոցի առաջարկած կրթական ծրագրերով։

Իսկ մինչ այդ Քլունին մեկ ժամ անցկացրել է Դիլիջանում գտնվող «Դոլմամա» ռեստորանում։

NEWS.am STYLE-ի թղթակիցը կապ հաստատեց ռեստորանի մենեջերի հետ՝ պարզելու, թե ինչ կերակրատեսակներ են հյուրասիրել սիրված արտիստին եւ ինչ տպավորություններով է նա հեռացել.

«Տոլմա ենք հյուրասիրել, խաշլամա, մեր հայկական ղափամա, սնկի տապակա՝ մեր դիլիջանյան, ինչպես նաեւ փախլավա եւ գաթա. հայկական ուտեստներ։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց խոհարարներին համեղ ուտեստներ պատրաստելու համար։ Ի դեպ, շնորհակալությունն ասել է հայերեն»,- մեզ հետ զրույցում նշեց մենեջերը։

Ճանաչված արտիստը ճաշել է ռեստորանի բացօթյա հատվածում՝ վայելելով հոսող գետի կարկաչն ու թռչունների դայլայլը։

Վերջում հետաքրքրվեցինք նաեւ աշխատակազմի տպավորությունների մասին. չէ որ ամեն օր համաշխարհային ճանաչում ունեցող մարդու չես սպասարկի.  

«Մենք շատ ուրախ էինք, որ Քլունին հենց մեր ռեստորանում է ճաշել։ Մարդամոտ էր, շփվում էր աշխատողներին հետ, բարձր տրամադրություն ուներ։ Շատ լավ էինք զգում, որ նա մեզ մոտ էր եկել»,- խոսքը եզրափակեց մենեջերը։

 

Դիանա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Dolmama  եւ Pamela J. Karg


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search