Ապրիլի 22-ին Հայաստան է ժամանել հոլիվուդյան ամենահմայիչ դերասաններից մեկը՝ Ջորջ Քլունին։ Թեեւ սկզբում բոլորը Քլունիին սպասում էին կնոջ՝ փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ, սակայն աշխարհահռչակ արտիստը եկավ մենակ, բայց դրանից այցի նկատմամբ եղած հետաքրքրությունը չնվազեց։ Երեկվանից բոլոր պարբերականները ուշադրությամբ հետեւում են աստղի կատարած ամեն քայլին՝ հասկանալու, թե ուր գնաց, ում հետ հանդիպեց, ինչ խոսեց Քլունին։ Իսկ մենք այդ ամենից բացի, փորձեցինք պարզել, թե ինչ են հյուրասիրում անվանի արտիստին այստեղ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելուց հետո Քլունին գնացել է Դիլիջանի միջազգային դպրոց (Dilijan International School, DIS)։ Հանրահայտ աստղը ծանոթացել եւ լուսանկարվել է իրեն դիմավորելու եկած դասախոսական կազմի եւ աշակերտների հետ, ինչպես նաեւ հետաքրքրվել դպրոցի առաջարկած կրթական ծրագրերով։
Իսկ մինչ այդ Քլունին մեկ ժամ անցկացրել է Դիլիջանում գտնվող «Դոլմամա» ռեստորանում։
NEWS.am STYLE-ի թղթակիցը կապ հաստատեց ռեստորանի մենեջերի հետ՝ պարզելու, թե ինչ կերակրատեսակներ են հյուրասիրել սիրված արտիստին եւ ինչ տպավորություններով է նա հեռացել.
«Տոլմա ենք հյուրասիրել, խաշլամա, մեր հայկական ղափամա, սնկի տապակա՝ մեր դիլիջանյան, ինչպես նաեւ փախլավա եւ գաթա. հայկական ուտեստներ։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց խոհարարներին համեղ ուտեստներ պատրաստելու համար։ Ի դեպ, շնորհակալությունն ասել է հայերեն»,- մեզ հետ զրույցում նշեց մենեջերը։
Ճանաչված արտիստը ճաշել է ռեստորանի բացօթյա հատվածում՝ վայելելով հոսող գետի կարկաչն ու թռչունների դայլայլը։
Վերջում հետաքրքրվեցինք նաեւ աշխատակազմի տպավորությունների մասին. չէ որ ամեն օր համաշխարհային ճանաչում ունեցող մարդու չես սպասարկի.
«Մենք շատ ուրախ էինք, որ Քլունին հենց մեր ռեստորանում է ճաշել։ Մարդամոտ էր, շփվում էր աշխատողներին հետ, բարձր տրամադրություն ուներ։ Շատ լավ էինք զգում, որ նա մեզ մոտ էր եկել»,- խոսքը եզրափակեց մենեջերը։
Դիանա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Dolmama եւ Pamela J. Karg
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր