Ապրիլի 22-ին Հայաստան է ժամանել հոլիվուդյան ամենահմայիչ դերասաններից մեկը՝ Ջորջ Քլունին։ Թեեւ սկզբում բոլորը Քլունիին սպասում էին կնոջ՝ փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ, սակայն աշխարհահռչակ արտիստը եկավ մենակ, բայց դրանից այցի նկատմամբ եղած հետաքրքրությունը չնվազեց։ Երեկվանից բոլոր պարբերականները ուշադրությամբ հետեւում են աստղի կատարած ամեն քայլին՝ հասկանալու, թե ուր գնաց, ում հետ հանդիպեց, ինչ խոսեց Քլունին։ Իսկ մենք այդ ամենից բացի, փորձեցինք պարզել, թե ինչ են հյուրասիրում անվանի արտիստին այստեղ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելուց հետո Քլունին գնացել է Դիլիջանի միջազգային դպրոց (Dilijan International School, DIS)։ Հանրահայտ աստղը ծանոթացել եւ լուսանկարվել է իրեն դիմավորելու եկած դասախոսական կազմի եւ աշակերտների հետ, ինչպես նաեւ հետաքրքրվել դպրոցի առաջարկած կրթական ծրագրերով։
Իսկ մինչ այդ Քլունին մեկ ժամ անցկացրել է Դիլիջանում գտնվող «Դոլմամա» ռեստորանում։
NEWS.am STYLE-ի թղթակիցը կապ հաստատեց ռեստորանի մենեջերի հետ՝ պարզելու, թե ինչ կերակրատեսակներ են հյուրասիրել սիրված արտիստին եւ ինչ տպավորություններով է նա հեռացել.
«Տոլմա ենք հյուրասիրել, խաշլամա, մեր հայկական ղափամա, սնկի տապակա՝ մեր դիլիջանյան, ինչպես նաեւ փախլավա եւ գաթա. հայկական ուտեստներ։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց խոհարարներին համեղ ուտեստներ պատրաստելու համար։ Ի դեպ, շնորհակալությունն ասել է հայերեն»,- մեզ հետ զրույցում նշեց մենեջերը։
Ճանաչված արտիստը ճաշել է ռեստորանի բացօթյա հատվածում՝ վայելելով հոսող գետի կարկաչն ու թռչունների դայլայլը։
Վերջում հետաքրքրվեցինք նաեւ աշխատակազմի տպավորությունների մասին. չէ որ ամեն օր համաշխարհային ճանաչում ունեցող մարդու չես սպասարկի.
«Մենք շատ ուրախ էինք, որ Քլունին հենց մեր ռեստորանում է ճաշել։ Մարդամոտ էր, շփվում էր աշխատողներին հետ, բարձր տրամադրություն ուներ։ Շատ լավ էինք զգում, որ նա մեզ մոտ էր եկել»,- խոսքը եզրափակեց մենեջերը։
Դիանա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Dolmama եւ Pamela J. Karg
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների