Վերջին մեկ շաբաթը վստահաբար կարելի է կոչել Բեյոնսե-Ջեյ Զի ամուսնական զույգի անունով։
Օրեր առաջ Բեյոնսեն թողարկել է իր նոր Lemonade ալբոմը, որը բացի ամենայնից՝ երկրպագուներին ապշեցրել էր նաեւ երգերի թեմայով։ Բոլոր երգերը խանդի, դավաճանության ու հավատարմության մասին են: Երգչուհու ամուսնու՝ Ջեյ Զիի վերաբերյալ կային կասկածներ, որ նա Բեյոնսեին դավաճանել է Ռիհաննայի հետ, բայց պարզվել էր, որ նա սիրավեպ էր սկսել իր սեփական Rocawear ընկերության կրեատիվ տնօրեն Ռեյչել Ռոյի հետ: Այդ մասին իմանալուց հետո Բեյոնսեի երկրպագուները «հարձակվել էին» 42-ամյա Ռոյի վրա: Միեւնույն ժամանակ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջեյ Զիի սիրուհին Ռիտա Օրան էր։
Եվ մինչ բոլորը քննարկում էին ռեփերի դավաճանության հարցը, Բեյոնսեն Մայամիիում շքեղ համերգով մեկնարկել է The 2016 Formation World Tour հյուրախաղերը: Եվ հենց առաջին համերգից հետո լրագրողներն ու պապարացիները նկատել են, որ հանրահայտ աստղը ներկայացել է առանց ամուսնական մատանու։ Սա են վկայում համերգից առաջ եւ հետո արված լուսանկարները։
Նշենք, որ իր նոր Lemonade ալբոմից Բեյոնսեն երկու երգ է կատարել՝ Sorry եւ Flawless, նա իր երկրպագուներին ուրախացրել է Run the World, Drunk in Love եւ նունյիսկ Bootylicious հիթերով: Համերգի ժամանակ Բեյոնսեն հարգել է նաեւ Փրինսի հիշատակն ու կատարել նրա Purple Rain երգը:
Աղբյուրը՝ Daily mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը