1. Խորը քնի ընթացքում քո մարմինը կաթվածահար է
Հնարավոր է` բնությունը նման մեխանիզմ է նախատեսել, որպեսզի դու չփորձես վերարտադրել այն գործողությունները, որոնք տեսնում ես երազում: Պարանոցի գեղձերը հորմոն են արտազատում, որը պատասխանում է քո` քնի մեջ սուզվելու համար, իսկ նեյրոններն ազդանշաններ են ուղարկում ողնուղեղին, ինչի շնորհիվ քո մարմինը նախ լիցքաթափվում է, իսկ հետո անշարժ է դառնում
2. Մեր քնի վրա ազդում են արտաքին գրգռիչներ
Քեզ հավանաբար պատահել է նման բան. կողմնակի հնչյունները, որ արտադրում է իրականությունը, ներխուժում են քո քուն եւ ինչ-որ եղանակով մուտացիա են ապրում այնտեղ: (Օրինակ` ընկերդ քո պատուհանին քար է նետում, որ արթնացնի, իսկ դու երազում տեսնում ես, թե աղվեսը պոչով խփում է գլխիդ):
3. Ծխելը թողած մարդիկ ավելի վառ երազներ են տեսնում
Մարդիկ, որոնք երկար ծխել են, իսկ հետո թողել են այդ սովորությունը, միաձայն ու խռպոտ ձայնով պնդում են, որ իրենց երազներն անհամեմատ ավելի հագեցած են դարձել: Ճիշտ է, երազում նրանք հիմնականում տեսնում են, որ դարձյալ ծխելու են անցել եւ արթնանում են սարսափած, խուճապահար եւ նիկոտինային քաղցով:
4. Ավելի մեծ բանի մասին երազներ
Նույնիսկ եթե երազում կոնկրետ նստարան ես տեսնում մուտքի մոտ, դա բոլորովին չի նշանակում, թե երազը հենց դրա մասին է: Ավելի շուտ քո անգիտակցությունը խաղում է քեզ հետ. այն, որպես կանոն, փորձում է այդ նստարանը համեմատել ավելի խորը եւ կարեւոր մի բանի հետ, քան փայտի կտորը: Երազները խորհրդանշական են:
5. Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում
Տեսնող մարդկանց 12 տոկոսը միայն սեւ ու սպիտակ երազներ է տեսնում: Մնացած 88 տոկոսն օժտված է գունավոր երազներ տեսնելու կարողությամբ:
6. Մենք երազում տեսնում ենք սոսկ նրանց, ում ճանաչում ենք
Դու հավանաբար բազմիցս նկատել ես, որ քո երազներում շատ են անծանոթները եւ քո երեւակայությանը կասկածել ես, թե այն ինքնուրույն հորինում է դրանք: Իրականում, բոլոր մարդիկ, որոնց դու երազում տեսնում ես, իրականությունում գոնե մեկ անգամ հանդիպել են քեզ: Այնպես որ, այն կրծոտված զոմբին, որն անցած գիշեր հետապնդում էր քեզ, կարող է ունենալ մանկամսուրում քո դաստիարակչուհու ամուսնու դիմագծերը:
7. Երազները փսիխոզի են վերածվում
Ուսանողներին, որոնք վերջերս մասնակցել էին անմարդկային հետազոտությանը, արթնացնում էին, հենց որ նրանք սկսում էին տեսնել իրենց առաջին քունը, իսկ հետո թույլ էին տալիս քնել ընդունված 8 ժամ: Առաջիկա երեք օրում փորձարկվողների մոտ ուշադրության կենտրոնացման դժվարություններ էին առաջանում, զգայախաբություններ, նյարդայնություն: Նրանք, ում չէին խանգարում քնել ընդունված 8 ժամը, իրենց սովորական էին զգում:
8. Բոլորն են երազներ տեսնում
Բացարձակապես բոլոր մարդիկ երազներ են տեսնում, բայց տղամարդկանց եւ կանանց մոտ դրանք տարբեր են: Որքան էլ ջանաս, երազում ավելի հաճախ տեսնում ես այլ տղամարդկանց, իսկ քո ընկերուհին` եւ տղամարդկանց, եւ կանանց` հավասար համամասնությամբ:
9. Դու մոռանում ես քո երազների 90 տոկոսը
Արթնանալուց հինգ րոպե անց դու մոռանում ես քո երազների կեսը, իսկ եւս տասը րոպեից` հիշում ես միայն 10 տոկոսը այն զառանցանքի, որ տեսել ես երազում: Եթե սարսափելի է ենթադրել, թե ինչի էին նման քիմիայի դասերը, հիշիր Մենդելեւի ամբողջ աղյուսակը, որը նրան հայտնվել էր երազում:
10. Կույրերը երազներ են տեսնում
Նրանք, ովքեր կուրացել են ծննդյան պահին, պատկերներ են տեսնում, որոնք նրանք տեսել են մինչեւ տեսողության կորուստը: Կույր ծնված մարդիկ եւս երազներ են տեսնում, որպես ձայների, հոտերի եւ զգացողությունների որոշակի հավաքածու:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 սեպտեմբերի
Մարգարիտներն այլևս դասական չեն. սեզոնի գլխավոր զարդարանքը անճանաչելիորեն փոխվում է22:31, 15 սեպտեմբերի
Շքեղ ամուսնության առաջարկներ, որոնք ավարտվել են աղետով21:28, 15 սեպտեմբերի
499 դոլար արժողությամբ Dyson ատամի խոզանակը վերածվել է տեսախցիկի. լուսանկարիչը տարօրինակ փողոցային լուսանկարահանում է բեմադրել20:22, 15 սեպտեմբերի
Ինչպես մեծացնել միլիարդատիրոջ. Goldman Sachs-ը ամենահարուստ ընտանիքների երեխաներին փողի, ժամացույցների և իշխանության մասին դասընթաց է առաջարկում19:22, 15 սեպտեմբերի
Դուբայը՝ ինչպիսին դուք այն երբեք չեք տեսել. քաղաքի նոր սեզոնի ուղեցույց17:44, 15 սեպտեմբերի
Խաչիկը պատրաստվում է ամենաքաղցր տոնին․ Գաթայի փառատոնը 10 տարեկան է16:22, 15 սեպտեմբերի
Գլամուրը վերադարձել է. Carolina Herrera-ն 80-ականներից ոգեշնչված շքեղ շոու է կազմակերպել15:30, 15 սեպտեմբերի
Որտե՞ղ դիմագրավել աշխարհի վերջը. Գիտնականները անվանել են Երկրի վրա լավագույն վայրը14:51, 15 սեպտեմբերի
Գանգուրներ զրոյական ձգողականության պայմաններում. NASA-ի տիեզերագնացը ցույց է տալիս, թե ինչպես է խնամում իր մազերը ուղեծրում14:22, 15 սեպտեմբերի
«Մի՛ վախեցեք մեզնից». ԱԲ–դերասանուհին հայտարարել է, որ արհեստական բանականությունը դեռ չի պատրաստվում ոչնչացնել մարդկանց13:43, 15 սեպտեմբերի
Սքութեր Բրաունը ցանկանում է ամուսնանալ Սիդնի Սուինիի հետ. «Նա Սիդնիին համարում է ժամանակակից Մերիլին Մոնրո»13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո