Անլիարժեքության բարդույթ
Կանանց բարդույթների թվին կարելի է դասել չափազանց մեծ եւ, ընդհակառակը, չափազանց փոքր կուրծքը, գոտկատեղի եւ հենց պարանոցից սկսվող ոտքերի բացակայությունը, միաժամանակ այդ ոտքերի ծռությունը, մեծ ականջները, սխալ քթերը, «ջարդուփշուր» եղած թաթերը եւ այլն: Առավոտյան հազիվ հայտնվելով հայելու դիմաց` կինն արդեն փնտրում է այդ թերությունները` ապրումներ ունենալով, ցատկելով կշեռքի վրա, ամուսնուն պատին դեմ տալով ավանդական հարցերով. «Ես չափազանց գեր չե՞մ», «Քեզ չի՞ թվում, որ քիթս կարտոֆիլի է նման», «Ոտքերս իրո՞ք գեղեցիկ են»: Ցածր ինքնագնահատականը դեպրեսիայի պատճառ է դառնում, հաճույքներից հրաժարվելու, թանկարժեք, անիմաստ վիրահատությունների եւ նոր բարդույթների ի հայտ գալու: Որպես կանոն, կինն է մեղավոր այդ բարդույթների համար: Նա ինքն է իր համար դժվարություններ հորինում, որ հետո հերոսաբար հաղթահարի դրանք: Չնայած հաճախ պատահում է, որ բարդույթների մեղավորներ են դառնում չափից ավելի «ազնիվ» կամ էլ ուղղակի անտաշ զուգընկերները:
Գիրության բարդույթ «Ես գեր եմ»
Այս ֆրազը, հեծկլտոցի եւ որպես սփոփանք կլանվող թխվածքի խռթխռթոցի միջից կարելի է լսել ցանկացած տարիքի կնոջից: Իսկ այսօր տասնհինգ տարեկան աղջիկները սարսափով մի երկու ավելորդ սանտիմետր հայտնաբերելով ազդրերին, նետվում են դեպի էկրանը` արագ նիհարելու լավագույն սննդակարգը փնտրելու: Էլ ի՞նչ ասես հասուն տիկնանց մասին, որոնց համար նորաձեւության ամսագրերի կազմերը սթրեսի ամենահզոր աղբյուրն են: Ավելորդ քաշի առաջացրած դեպրեսիան իր հերթին հանում են ավանդական մեթոդով` քաղցրեղենով եւ այլ համեղ ուտեստներով: Արդյունքում փակ շրջան է ստացվում: Բայց խիստ սննդակարգի անցնելուց եւ խուճապի մատնվելուց առաջ, արժե բժշկի դիմել (օրինակ` էնդոկրինոլոգի): Լիովին հնարավոր է, որ ավելորդ կգ-ները օրգանիզմում որեւէ խախտման հետեւանք են:
Հետծննդաբերական բարդույթ
Սա բարդույթների իսկական «գանձարան» է. կախված փոր, կրծքի, փորի եւ ազդրերի վրա ձգված հատվածներ, հոգնած դեմք եւ, ի թիվս այլ բաների, նաեւ լիբիդոն է կորրել, ինչը չնայած ժամանակավոր երեւույթ է, բայց ընդհանուր սթրեսի ֆոնին անշրջելի է թվում: Դրանով անցնում է ցանկացած մայրիկ եւ այստեղ միակ խորհուրդն է` սպասել, մինչեւ անցնի այդ ժամանակահատվածը, համբերություն ունենալ եւ սեփական մարմինը լքվածության չդատապարտել: Օրական թեկուզ տասնհինգ րոպե գտնելը սեփական մարմինը նորմալ ֆիզիկական վիճակում պահպանելու համար խնդիր չէ: Այդ ամենը ցանկությունից է կախված: Կանոնավոր մարմնամարզության, ճիշտ սննդի եւ ինքն իր նկատմամբ հավատի օգնությամբ կարելի է վերականգնել կրծքի ձեւը եւ ձգել փորը: Լիբիդոն ոչ մի տեղ չի կորի, կվերադառնա: Ինչ վերաբերում է ձգումներին, ժամանակի հետ դրանք պակաս նկատելի կդառնան:
«Ես ծեր եմ»
Տվյալ բարդույթը «ծածկում է» կանանց կյանքի տարբեր ժամանակահատվածներում, կախված հանգամանքներից: Ոմանց` արդեն 20-ից հետո, ուրիշներին` 30-40-ից: Այն ի՞նչ է ներկայացնում իրենից: Եթե երեք բառով արտահայտենք. «Իմ գնացքը գնացել է»: Այսինքն կյանքում նրան այլեւս ոչինչ չի սպասում, ամեն լավն անցյալում է: Երեկույթին պարելը կարգավիճակին համապատասխան չէ, նորաոճ հագնվելը` տարիքին, ամբողջ հոգով ծիծաղելու, ուրախանալու, հիմարություններ անելու համար եւս ուշ է ու ընդհանրապես անհեթեթություն է: Իրականում տարիքն ընդամենը հոգու վիճակ է: Ապրեք ոչ թե երեկով, այլ այսօրով: Երազեք, ծիծաղեք, հիմարություններ արեք, եղեք այն, ինչ կաք եւ մի վախեցեք հիմար երեւալ: Կյանքը մեկն է, ոչ ոք ձեզ ուրիշ կյանք չի տա:
Ցելյուլիտի բարդույթ
Որքան էլ գեղեցիկ մեզ համար երգեն տղամարդիկ այն մասին, թե իրենց համար կնոջ ինտելեկտը եւ ներքին աշխարհը ավելի կարեւոր են, մենք մեզ համառորեն հավատացնում ենք, որ ցելյուլիտը ջնջում է մեր բոլոր արժանիքները: Իրականում նարնջի կեղեւի առաջացման հստակ բացատրություններ առայժմ չի տվել որեւէ գիտնական: Չնայած վարկածները շատ են` էստրոգենի ավելցուկից մինչեւ կաթով սուրճի չարաշահում: Ինչ էլ լինի, ցելյուլիտը մնում է կանացի գլխավոր բարդույթներից մեկը եւ եկամտի անսպառ աղբյուր գեղեցկության յուրաքանչյուր սրահի համար:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ14:14, 16 սեպտեմբերի
72-ամյա Քրիստի Բրինկլին պոդիումի վրա գերազանցել է երիտասարդ մոդելներին. «Ես զգում եմ ինձ միլիոն դոլար գումարած հարկերը»13:56, 16 սեպտեմբերի
64-ամյա Թոմ Քրուզը մերկացել է GQ-ի համար և զարմանալի խոստովանություն արել իր «խելագար» բնույթի մասին13:30, 16 սեպտեմբերի
«Ես գտա իմ Ավատարին». Նատալյա Ռոտենբերգը խոստովանել է իր սերը Bentley-ի նկատմամբ